Կախաբեր Կիկնավելիձե, Խորհրդի անկախ անդամ

Ծնվել է 12.12.1972թ. Թբիլիսիում (Վրաստան)

 

Փորձը և հմտությունները

 

Կախաբեր Կիկնավելիձեն ունի առևտրային և ներդրումային բանկինգի ոլորտի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ: 2016-2019թթ. զբաղեցրել է Վրաստանի առաջատար ֆինանսական հաստատության՝ «Վրաստանի բանկի խումբ» (Bank of Georgia Group) ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2019թ. մինչև 2020թ. փետրվար ամիսը հանդիսացել է նույն ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը՝ խորհրդատվություն տրամադրելով ռազմավարական և գործառնական խնդիրների վերաբերյալ:

 

Մինչ այդ՝ 2008-2016թթ., պարոն Կիկնավելիձեն զբաղեցրել է «Վրաստանի բանկի խումբ» (Bank of Georgia Group) ընկերության խորհրդի անկախ անդամի պաշտոնը և հանդիսացել է Աուդիտի և Ռիսկերի կառավարման կոմիտեների անդամ:

 

2007-2016թթ. պարոն Կիկնավելիձեն հանդիսացել է Մեծ Բրիտանիայում գործող «Ռիոնի Քեփիթլ Փարթներս» ներդրումային ընկերության ղեկավար-գործընկերը և ներդրումային գծով տնօրենը։

 

Կ․ Կիկնավելիձեն ունի կապիտալի շուկաների աշխատանքային հարուստ փորձ: Նա զբաղեցրել է «UBS» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ 2005-2007թթ. ղեկավարելով Ռուսաստանի նավթի և գազի շուկաների գծով վերլուծություններ իրականացնող խմբի աշխատանքները: Նախքան «UBS» ընկերությունում աշխատանքի անցնելը ութ տարի շարունակ աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում մետաղների, հանքարդյունաբերության և կոմունալ ծառայությունների ոլորտների գծով, ապա հանդիսացել է Հետազոտությունների բաժնի ղեկավարի տեղակալը՝ համակարգելով նավթագազային ոլորտի մասնագետների թիմի աշխատանքը: Մինչ այդ աշխատել է ԱՄՆ-ում գործող «Legacy Investment Group» ներդրումային ընկերությունում՝ զբաղեցնելով ներդրումների գծով խորհրդատուի պաշտոնը:

 

Պարոն Կիկնավելիձեն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1994թ. «Վրաստանի բանկում» (Bank of Georgia)՝ որպես ֆինանսական գծով տնօրեն:

Կրթությունը 

 

Պարոն Կիկնավելիձեն ավարտել է Վրաստանի գյուղատնտեսական համալսարանը (Թբիլիսի, Վրաստան)՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան, և Էմորիի համալսարանը (ԱՄՆ, Ջորջիա նահանգ)` ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

Թարմացված է առ 22.03.2021 թ., 12:15

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.