Ռիչարդ Օգդոն, Խորհրդի անկախ անդամ

Ծնվել է 26․04․1965թ․Լոնդոնում (ՄԹ)

 

Աշխատանքային փորձը և հմտությունները

 

Ռիչարդ Օգդոնն ունի ֆինանսական ոլորտի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ։ Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել ներդրումային բանկինգի ծառայություններ տրամադրող, կապիտալ ներդրումներ իրականացնող մասնավոր և ֆինտեխ ոլորտի ընկերություններում՝ մասնագիտանալով հատկապես Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ։ 

 

2011թ. հիմնադրումից ի վեր պարոն Օգդոնն աշխատել է «Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամում» և ներկայումս աջակցում է հիմնադրամի ընթացիկ կառավարմանը՝  ղեկավարելով խոշոր ֆինանսական կառույցների հետ հիմնադրամի միջազգային ներդրումային համագործակցության աշխատանքները:  

 

Պարոն Օգդոնը Միացյալ Թագավորությունում գործող «TrData» ֆինտեխ ընկերության գործադիր տնօրենն է: Ընկերությունը տրամադրում է արտաբորսայական շուկային վերաբերող տեղեկատվություն ԱՊՀ երկրներում շրջանառվող արժույթի և պարտատոմսերի վերաբերյալ, ինչպես նաև մշակում է արտարժույթի առք ու վաճառքի համար նախատեսված համակարգչային ծրագրեր:

 

2012-2018թթ․ պարոն Օգդոնը հանդիսացել է Միացյալ Թագավորության ֆինանսական ոլորտի վերահսկման մարմնի կողմից վերահսկվող, բրոքերային գործառնություններ իրականացնող «Sova Capital» (նախկինում՝ Otkritie) ընկերության խորհրդի անկախ անդամը և Խորհրդին կից աուդիտի կոմիտեի նախագահը:

 

2000-ականներին Ռիչարդ Օգդոնն աշխատել է Մոսկվայում՝ Ռուսաստանի առաջատար «Տրոյկա Դիալոգ» անկախ ներդրումային բանկում, որտեղ 2003-2005թթ. զբաղեցրել է Ներդրումային բանկինգի վարչության ղեկավարի պաշտոնը, ապա հանդիսացել է Ռիսկերի և կապիտալի կառավարման գծով տնօրենը (2006-2011թթ.):

 

Պարոն Օգդոնն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1987թ. UBS Warburg բանկում, որտեղ աշխատել է 13 տարի՝ մինչև 2000թ.՝ Ռուսաստանում սկզբնավորելով բանկի գործունեությունը (1992թ.) և Մոսկվայում հիմնադրելով բանկի գրասենյակը (1994թ.):

 

Պարոն Օգդոնն աշխատել է նաև կրթության ոլորտում՝ իր Ալմա մատեր Իթըն քոլեջում (2013թ.) և Քեմբրիջի «Կարիերայի հետազոտության և խորհրդատվական կենտրոնում» (2000-2003թթ.)՝ օգնելով այդ երկու կազմակերպություններին կրթական նոր ծրագրերի համար դրամական միջոցների ներգրավման գործում:

 

Պարոն Օգդոնը հանդիսանում է Ռուսաստանի «Անկախ տնօրենների ասոցիացիայի» Դիտորդ խորհրդի անդամ և համաշխարհային մարդասիրական նախաձեռնություն «Ավրորա» ֆորումի բարի կամքի միջազգային դեսպան:

 
 

Կրթություն


Պարոն Օգդոնն ավարտել է Օքսֆորդի համալսարանի Լինքոլնի քոլեջի դասական և ժամանակակից լեզուների ֆակուլտետը, ստացել է բակալավրի աստիճան (1984-1987թթ․)։ 

Թարմացված է առ 22.03.2021 թ., 12:11

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.