Մասնակցելով «Ասա՛ Ընկերոջդ» ուղղորդման ծրագրին՝ Դուք կարող եք հրավիրել Ձեր ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, ուղղորդել իրենց օգտվելու նշված ծառայություններից և դրա դիմաց ստանալ համապատասխան պարգևավճարներ:
ՈՒՂՂՈՐԴՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
Հաշվի բացում և գործարքներ կատարելու իրավունքով ինտերնետ բանկինգից օգտվող հաճախորդ
Նոր վճարային քարտ
Նոր վարկ կամ վարկային գիծ
Ամերիա Գլոբալ Թրեյդինգ (ԱԳԹ) առևտրային համակարգի միջոցով արժեթղթերի շուկայում գործառնություններ
Անհատներ՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք Ամերիաբանկի հաճախորդ են, թե ոչ
Ընկերություններ՝ Բանկի և ընկերության միջև կնքվում է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում պարգևավճարները կատարվում են հաջողված ուղղորդումների ընդհանուր գումարով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

Պարգևավճարները վճարվում են հաջողված ուղղորդումների դեպքում:
Ուղղորդումը համարվում է հաջողված, եթե՝
ուղղորդվող անձին ծառայությունը փաստացի տրամադրվել է
ծառայության տրամադրման պահին չկրկնվող ուղղորդման կոդի վաղեմության ժամկետը լրացած չէ
Պարգևավճարներ
Ծառայություն
|
Ուղղորդման պարգևավճար /ՀՀ դրամ/
(մինչ հարկումը)
|
Նոր քարտ
|
Ստանդարտ դասի
(ԱրՔա, Visa Classic, MasterCard Standard)
|
1,000
|
Բարձր դասի
(MC/Visa Gold, MC/Visa Platinum, Visa Infinite, MC/Visa Business)
|
6,000
|
Նոր տրամադրվող
վարկ կամ վարկային գիծ
|
մինչև 2 մլն ՀՀ դրամ
|
Չի տրամադրվում
|
2-ից մինչև 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
|
10,000
|
20-ից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
|
25,000
|
50 մլն ՀՀ դրամից ավելի կամ համարժեք արտարժույթ
|
50,000
|
Գործարքներ կատարելու իրավունքով ինտերնետ-բանկ համակարգից օգտվող նոր հաճախորդ
|
2,000
|
Ուղղորդված հաճախորդի` ԱԳԹ առևտրային համակարգի միջոցով կնքված գործարքների արդյունքում Բանկի ստացած միջնորդավճարների ընդհանուր գումարից պարգևավճար
|
10%
|
*Պարգևատրվող գումարները ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ֆիզիկական անձաց դեպքում) և/կամ ՀՀ այլ օրենսդրական դրույթների համաձայն: Հաջողված ուղղորդումների դիմաց պարգևատրումը կատարելիս Բանկը հանդես է գալիս որպես ուղղորդող անձի հարկային գործակալ և գանձում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով (ֆիզիկական անձանց դեպքում) և/կամ ՀՀ այլ օրենսդրական դրույթներով սահմանված չափով գումարը և փոխանցում պետական բյուջե:
Բանկին տրամադրել Ձեր, ուղղորդվող անձի, ուղղորդվող ծառայության տվյալները
Ստանալ չկրկնվող ուղղորդման կոդ՝ Բանկի վեբ կայքում ուղղորդման հայտը լրացնելու միջոցով
Տրամադրել ուղղորդման կոդը ուղղորդվող անձին, որպեսզի վերջինս ծառայությունից օգտվելիս տվյալ կոդը տրամադրի Բանկի համապատասխան աշխատակցին:
Ուղղորդման հայտը կարող եք լրացնել առցանց հետևյալ հղումով
Թարմացված է առ 28.10.2021 թ., 17:22