Ռիսկերի կառավարման քաղաքականությունը մեր ներքին հսկողության համակարգի կարևորագույն  տարրերից մեկն է: Ռիսկերի կառավարումը փոխկապակցված և միասնական համակարգ է, որի քաղաքականությունը հաստատում է Ամերիաբանկի Տնօրենների Խորհուրդը: Քաղաքականությունը, կառուցվածքի մշակումն ու ներդրումն իրականացնում է ռիսկերի կառավարման ստորաբաժանումը: Իսկ ներքին աուդիտի ծառայությունը գնահատում է բանկում ներդրված ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետությունը և դրա հետ կապված հաշվետվությունները ներկայացնում է բանկի ղեկավարությանը և Տնօրենների Խորհրդին:

Գիտակցելով, որ բանկի գործունեությունը կարող է ուղղակի և անուղղակի ազդեցություն թողնել շրջակա միջավայրի և տեղական համայնքի վրա` բանկն իր առջև նպատակ է դրել պատասխանատու մոտեցում ցուցաբերել իր գործունեությանն առնչվող` շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման հարցում, որպեսզի նվազագույնի հասցնի ազդեցությունը շրջակա միջավայրի, իր գործընկերների և այլ շահագրգիռ անձանց վրա և ապահովի երկարաժամկետ եկամուտներ իր բաժնետերերին:

Այս  ողջ գործընթացը նպատակաուղղված է բանկի գործունեության վրա ազդող անցանկալի գործոնների և իրադարձությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, վերջիններիս հետ կապված ռիսկերի կառավարմանը և բանկի համար ընդունելի ռիսկերի չափի նկատմամբ մշտական վերահսկողությանը: Ամերիաբանկում ռիսկերի կառավարումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.


 ռիսկերի կառավարման միասնական համակարգի ներդրում,
 ռիսկերի կառավարման պրոակտիվ դերի գոյություն,
 գործարքների ընտրելիություն` հիմնված ռիսկերի գնահատման և արդյունավետ կառավարման չափանիշների վրա,
 չափելի ռիսկերի մասով (վարկային, շուկայական) համապատասխան սահմանաչափերի և դրանց պահպանման ուղղությամբ մոնիթորինգի հաստատում և այլն:

 

Վարկային ռիսկը վարկային կամ այլ ակտիվների կորստի հավանականությունն է կամ գործընկերոջ անվճարունակության կամ վճարել չցանկանալու պատճառով առաջացած ռիսկը: Վարկային ռիսկերի կառավարման նվազագույն պահանջներին համապատասխան որոշվում են բանկի նպատակային շուկաները` վարկավորման ընդունելի տեսակները, վարկային պորտֆելի նպատակային կառուցվածքը, եկամտաբերությունը, ժամկետայնությունը, վարկային սահմանաչափերը` ըստ վարկի գումարի, ժամկետի, տոկոսի  և տեսակի,   գրավի առարկայի նկատմամբ հսկողության ձևերի և այլն:

 

 

 

 

Շուկայական ռիսկը շուկայական գործոնների ազդեցության ներքո ներդրումների արժեքը կորցնելու հավանակությունը կամ ռիսկն է: Այն ներառում է գնային, տոկոսադրույքների և արտարժույթների ռիսկը: Ամերիաբանկը կառավարում է  շուկայական ռիսկերը` սահմանելով Stop Loss և VaR սահմնաչափերը՝  գործիքներ, որոնք նպաստում են տոկոսադրույքների ռիսկերի նվազեցնելուն: Բանկը նաև հստակ սահմանում է ներդրումային գործունեության նպատակները և ռազմավարությունը` կատարելով սահմանափակումներ ըստ արժեթղթերի վարկանիշի:

 

 

 

 

Գործառնական ռիսկը ներքին գործընթացների, մարդկանց, համակարգերի կամ արտաքին գործոնների ոչ պատշաճ գործունեության կամ աշխատանքի խափանման արդյունքում կորուստների առաջացման ռիսկն է կամ հավանականությունը: Գործառնական ռիսկերի կառավարման բարձրագույն օղակը  Բանկի ղեկավարությունն է, որը  պատասխանատու է գործառնական ռիսկերի բացահայտման և կառավարման համար:

Ներքին գործառնական ռիսկերի կառավարումը մենք իրականացնում ենք հետևյալ կերպ. հստակ և փաստաթղթավորված կերպով նկարագրվում են  բոլոր բիզնես գործընթացները,  կազմվում են վերջիններիս գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտեր,  բոլոր բիզնես գործընթացների և գործառնությունների համար սահմանվում են համապատասխան սահմանաչափեր, բանկի կողմից իրականացվող ցանկացած գործարքի ընթացքում կիրառվում են կրկնակի ստուգման/հաստատման սկզբունքները, սահմանվում են հաշվետվության մեխանիզմը, հաշվետվությունների տեսակներն ու պարբերականությունը և այլն:

 

 

Ամերիաբանկը, որդեգրելով միջազգային լավագույն փորձը շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման գործում, ներդրել է շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ:

 

ՇՄՍ համակարգի (ESMS) հիմնական բաղադրիչներն են`

  • Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականությունը,
  • Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման հրահանգը,
  • Գործընթացի ներդրման և իրականացման համար անհրաժեշտ մի շարք գործիքներ:


Բանկը նաև հետամուտ է լինում իր հաճախորդների շրջանում սոցիալական ռիսկերի և շրջակա միջավայրի վերաբերյալ պահանջների ապահովմանը` օգնելով նրանց ներդնել համապատասխան գործունեության ՇՄՍ կառավարումը և հետևել պահանջներին: 

 

ՇՄՍ կառավարման համակարգը Բանկի կորպորատիվ կառավարման անբաժանելի տարրերից է և կարևորագույն դեր ունի կայուն ֆինանսական զարգացման գործում:

Ամերիաբանկը մշակել է նաև Կանաչ պարտատոմսերի քաղաքականություն, որը ներկայացնում է Բանկի Կանաչ պարտատոմսերի համակարգը, այդ թվում` դրանցից գոյացող դրամական միջոցների օգտագործումը, ծրագրերի գնահատման և ընտրության գործընթացը, դրամական միջոցների կառավարումը, հաշվետվությունների ներկայացումը և արտաքին դիտարկումներին վերաբերող հարցերը, ինչպես նաև կանաչ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքներում ներգրավված կառուցվածքային ստորաբաժանումների դերերը և պարտականությունները:

 

Ամերիաբանկի կողմից ընդունելի կանաչ ակտիվներ են համարվում Բանկի պորտֆելում ներառված նախագծերի առարկա հանդիսացող ակտիվները, որոնք կրճատում են ջերմոցային գազերի արտանետումները և բաշխված են ստորև կատեգորիաներում`

  • Վերականգնվող էներգետիկա
  • Էլեկտրաէներգիայի փոխադրում, բաշխում և պահեստավորում
  • Էկոլոգիապես մաքուր տրանսպորտ
  • Ջուր
  • Էկոլոգիապես մաքուր շենքեր
  • Հողօգտագործում և ջրային կուլտուրաներ
  • Էներգաարդյունավետություն և ռեսուրսարդյունավետություն արդյունաբերության մեջ
  • Թափոնների կառավարում
  • ՏՏ լուծումներ


Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարումը իրականացվում է ռիսկերի կառավարման դեպարտամենտի ներքո, ՇՄՍ ռիսկերի մասնագետների կողմից` ապահովելով համակարգի ներդրումը և կիրառումը: 


Թարմացված է առ 15.04.2022 թ., 15:02

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11, (+37412) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.