-
-
-
 |
1
|
|
1
|
|
1
|
|
 |
Բաժնետերերի ընդհանուր ժողով
Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 54.414.765.000 (հիսունչորս միլիարդ չորս հարյուր տասնչորս միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է թվով 117.021 (մեկ հարյուր տասնյոթ հազար քսանմեկ) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 465.000 (չորս հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովը Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է:
Բաժնետերերի Ընդհանուր ժողովը կազմված է Բանկի բոլոր բաժնետերերի կամ նրանց կողմից նշանակված և նրանց լիազորություններով գործող ներկայացուցիչներից:
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի մասնակցելու իրավունք ունեն Բանկի հասարակ բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերերը կամ լիազորված անվանատերերը, Տնօրենների խորհրդի անդամները, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը, Բանկի Տնօրինության անդամները, Բանկի ներքին աուդիտի ղեկավարը, Բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձը, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները:
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի իրավասությունները սահմանված են Բանկի կանոնադրությամբ (
տե'ս կանոնադրությունը):
Բաժնետերերի Ընդհանուր Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկող բաժնետերերի ընդհանուր ձայների 3/4-ով, ընդ որում Բաժնետերերի ժողովի որոշումներն իրավաբանական ուժ կունենան, եթե պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Բանկի ներքին իրավական ակտերով և Բաժնետերերի պայմանագրով նախատեսված պահանջները:
Թարմացված է առ 26.04.2022 թ., 17:29