Մեր առաջնային նպատակն է` ապահովել կառավարման, բանկային տեխնոլոգիաների կիրառման և ծառայությունների մատուցման միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակ: 2016թ. մարտի 18-ին Ամերիաբանկին շնորհվել է ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխանության 01 100 051317 վկայական` գերմանական TUV RHELNLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից:
Ամերիաբանկն առաջինն է ՀՀ ֆինանսական շուկայում, որ արժանանում է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտին համապատասխանության վկայականին: Ներդնելով Որակի Կառավարման ISO 9001:2015 ստանդարտին համապատասխան համակարգ` Ամերիաբանկը մշակել է շուրջ 70 բիզնես գործընթաց, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերող գործընթացներ, այլև հարակից գործընթացներ, որոնք մշտապես վերահսկվում, չափվում և անընդհատ կատարելագործվում են: Նպատակ ունենալով ՀՀ ֆինանսական շուկայում լինել նորագույն և առաջադեմ բանկային տեխնոլոգիաներ ներդնող և շարունակ զարգացող առաջատար կառույց և ապահովել բանկի մրցունակությունը ֆինանսական շուկայում` մատուցվող ծառայությունների մշտական կատարելագործման, ժամանակին համահունչ նորամուծությունների և մեզ վստահող հաճախորդների կարիքների լիարժեք բավարարման միջոցով մենք անընդհատ բարելավում ենք բանկում Որակի Կառավարման Համակարգը:
Մեր բանկի կորպորատիվ կառավարման հաջողության գրավականն է նաև առողջ և գիտակից թիմային ոգին: Անձնակազմի պարբերաբար վերապատրաստման, կորպորատիվ միջոցառումների և ընդհանուր նպատակների ու առաքելության հստակեցման միջոցով` Ամերիաբանկը ստեղծել ու զարգացնում է ընկերության կորպորատիվ մշակույթն ու ոգին: Անձնվեր, բարյացակամ և միասնական թիմի ուժը թույլ է տալիս բանկին հաղթահարել դժվարությունները և հասնել նախանշած կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրագործմանը:
Բանկի կորպորատիվ կառավարման մարմիններն են.
-
Բաժնետերերի Ընդհանուր Ժողով
-
Բանկի Տնօրենների Խորհուրդ
-
Բանկի Տնօրինություն
-
Տնօրինության Նախագահ - Գլխավոր տնօրեն
Թարմացված է առ 18.02.2019 թ., 15:28