Ներդրումային բանկ
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ ՓԲԸ դոլարային պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հուլիսի 29-ի Թիվ N 1/561Ա որոշմամբ գրանցվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, իսկ ծրագրային ազդագրի լրացումը գրանցվել է կենտրոնական բանկի նախագահի 2019թ. հոկտեմբերի 16-ի Թիվ N 1/771Ա որոշմամբ:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2019 թվականի հոկտեմբերի 28-ը:
2019թ-ի նոյեմբերի 21-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են և ընդգրկվել Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի առաջնային (Abond) ցուցակում:
Պարտատոմսերի էական պայմանները
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100 ԱՄՆ դոլար
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
50,000,000 ԱՄՆ դոլար
|
ՔԱՆԱԿԸ
|
500,000 հատ
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
36 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
7.5 %
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
3 ամիս պարբերականությամբ
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
|
Թարմացված է առ 06.12.2019 թ., 10:32