Ֆիզիկական անձ հաճախորդների համար
USSD
USSD (Unstructured Supplementary Service Data) առցանց ծառայություն է, որը Հաճախորդին հնարավորություն է տալիս բջջային հեռախոսի միջոցով ստանալ համառոտ տեղեկատվություն բանկում առկա իր հաշվների վերաբերյալ (մնացորդ, վերջին 4-5 գործարքները), ինչպես նաև ակնթարթորեն բլոկավորել իր քարտը:
*Ամերիաբանկի քարտապանների համար ծառայությունն անվճար է:
USSD ծառայությունն առայժմ հասանելի է «Բիլայն», «Վիվասել ՄՏՍ» և «Յուքոմ» բջջային կապի օպերատորների բաժանորդներին:
USSD ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է.
1. Հաճախորդի կողմից Բանկին տրամադրված հեռախոսահամարից հավաքել *116# և հետևել հրահանգներին:
2. Ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝
-
Անհրաժեշտ քարտ,
-
Լեզու (հայերեն, անգլերեն),
-
Գանձումների մասին տեղեկացում:
3. «Անհրաժեշտ քարտ» տարբերակն ընտրելուց հետո ընտրել նշված գործողություններից որևէ մեկը.
-
Մնացորդի հարցում,
-
Համառոտ քաղվածք (վերջին 4-5 գործարքները, ընդ որում, գործարքների քանակը կախված է հեռախոսի տեխնիկական հնարավորություններից),
-
Քարտի բլոկավորում:
4. Տարբերակներից որևէ մեկն ընտրելուց հետո, Հաճախորդին կուղարկվի համապատասխան բովանդակությամբ SMS հաղորդագրությունը:
Կարևոր է իմանալ նաև, որ.
1. Մեկ հեռախոսահամարին հնարավոր է կցել առավելագույնը 5 քարտ:
2. Հարցման արդյունքում, ցանկում արտացոլվում են նաև USSD ծառայությունը տրամադրող Հայաստանում գործող և ARCA համակարգի անդամ հանդիսացող այլ բանկերում առկա քարտերը, որոնք նույնպես գրանցված են տվյալ հեռախոսահամարի տակ:
Ուշադրություն.
Ձեր հեռախոսը երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում, տվյալ հեռախոսի միջոցով ձեռք բերվող տեղեկատվության բացահայտման և դրանով կատարվող գործողությունների համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Ծառայությունը կիրառելի է 2016 թ. դեկտեմբերի 10-ից:
Թարմացված է առ 20.12.2019 թ., 17:06