Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Ամերիա Հեռախոսային Բանկինգ
Ամերիա Հեռախոսային Բանկինգը հաճախորդների հեռահար սպասարկման ծառայություն է, որը թույլ է տալիս աշխարհի ցանկացած կետից հեռախոսակապի միջոցով օգտվել մի շարք բանկային ծառայություններից` առանց Բանկ այցելելու:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ այցելել Բանկ և ստորագրել պայմանագիրը, որից հետո Բանկի կողմից հաղորդագրությամբ կուղարկվի Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայության գաղտնաբառը Ձեր նշած բջջային հեռախոսահամարին:
Այսուհետ հեռախոսային բանկինգ ծառայությունից կարող եք օգտվել նաև Զանգի հավելվածի միջոցով: Անհրաժեշտ է հեռախոսի մեջ ներբեռնել Զանգի հավելվածը և ակտիվացնել ծառայությունը` դիմելով Ամերիաբանկ Ձեզ հարմար որևէ եղանակով. զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն, ուղարկելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքի էջին կամ www2.ameriabank.am կայքի Live Chat ծառայությանը: Ակտիվացման քայլերն իրականացնելուց հետո Զանգիի միջոցով Ամերիաբանկ արդեն հնարավոր կլինի զանգահարել 4521 կարճ համարով, և հետևել ինքնապատասխանիչի քայլերին:
Օգտվելով Ամերիա Հեռախոսային բանկինգ ծառայությունից` Դուք կկարողանաք իրականացնել հետևյալ գործարքները` ստորև նշված սահմանաչափերով.
N
|
Գործարքի տեսակ
|
1 գործարքի սահմանաչափ (ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ)
|
1
|
Ձայնային տեղեկատվության ստացում առկա հաշիվների վերաբերյալ` հեռախոսակապի միջոցով
|
սահմանաչափ չի կիրառվում
|
2
|
Արտարժույթի առուվաճառքի գործարք կատարելու նպատակով գործարքի մեծության (ծավալի) և փոխարժեքի սահմանում (համաձայնեցում) հեռախոսակապի միջոցով
|
սահմանաչափ չի կիրառվում
|
3
|
Ներբանկային փոխանցումներ հաճախորդի հաշիվների միջև
|
մինչև 10,000,000 ՀՀ դրամ
|
4
|
Ներբանկային փոխանցումներ այլ հաճախորդի հաշիվներին
|
մինչև 10,000,000 ՀՀ դրամ
|
5
|
Արտարժույթի անկանխիկ փոխարկում
|
մինչև 10,000,000 ՀՀ դրամ
|
6
|
ՀՀ այլ բանկեր կատարվող փոխանցումներ, եթե հաճախորդը նշված փոխանցումն արդեն իսկ կատարել է
|
մինչև 5,000,000 ՀՀ դրամ
|
7
|
ՀՀ այլ բանկեր կատարվող փոխանցումներ, եթե հաճախորդն առաջին անգամ է կատարում նշված փոխանցումը
|
մինչև 3,000,000 ՀՀ դրամ
|
8
|
Միջազգային փոխանցումներ
|
օրական առավելագույնը 2,000,000 ՀՀ դրամ
|
9
|
Կոմունալ վճարումներ
|
մինչև 1,000,000 ՀՀ դրամ
|
Հեռախոսային բանկինգ ծառայության միջոցով օգտվե´ք նաև հետևյալ հնարավորություններից.
-
տեղեկատվության ստացում առկա հաշիվների, հաշիվների մնացորդների, հաճախորդի և Բանկի միջև կնքված պայմանագրերի և հասանելի ծառայությունների վերաբերյալ,
-
արտարժույթի առուվաճառքի գործարք կատարելու նպատակով գործարքի մեծության և փոխարժեքի նախապես համաձայնեցում Բանկի հետ:
Հաշվի հետ կապված գործողություններ
-
արդեն հաշվետեր հաճախորդի համար նոր հաշվի բացում,
-
առանձին հաշվի փակում, եթե այդ հաշիվը հաճախորդի վերջին հաշիվը չէ,
-
հաշվի սառեցում, ապասառեցում, ինչպես նաև սպասարկման հետ կապված այլ գործողություններ:
Վճարային քարտի հետ կապված գործողություններ
-
վճարային քարտի պատվիրում,
-
վճարային քարտի վերաթողարկում, քարտի փակում,
-
քարտի բլոկավորում, ապաբլոկավորում,
-
գործարքի բողոքարկում,
-
գործարքների սահմանաչափերի և սահմանափակումների փոփոխություն,
-
VBV ծառայության ակտիվացում/ ապաակտիվացում, ինչպես նաև սպասարկման հետ կապված այլ գործողություններ:
Ավանդի հետ կապված գործողություններ
-
Նոր ավանդի ներգրավում,
-
գործող ավանդի համալրում,
-
ավանդի դադարեցում:
Ինչպես նաև`
-
վարկի վաղաժամկետ մասնակի մարում,
-
Բանկին տրված հանձնարարականների չեղյալացում,
-
հեռախոս-բանկի միջոցով Բանկին տրված հանձնարարականների փոփոխում,
-
հաճախորդի` Բանկում գրանցված տվյալների (բացառությամբ հեռախոսահամարի) փոփոխություն:
Գործարքներ կարող եք իրականացնել`
-
Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-20:00
-
Շաբաթ ՝ 10:00-16:00
|
Հեռախոս բանկ ծառայության միջոցով ներկայացվող վճարման հանձնարարականներ
|
Ընդունում
|
Փոխանցում
|
Ընդունում
|
Փոխանցում
|
ՀՀ դրամ
|
Մինչև ժամը 14:00
|
Նույն բանկային օրը
|
Ժամը 14:00-ից հետո
|
Հաջորդ բանկային օրը
|
ԱՄՆ դոլար
|
Մինչև ժամը 17:00
|
Նույն բանկային օրը
|
Ժամը 17:00-ից հետո
|
Հաջորդ բանկային օրը
|
Այլ արտարժույթ
|
Մինչև ժամը 16:00
|
Նույն բանկային օրը
|
Ժամը 16:00-ից հետո
|
Հաջորդ բանկային օրը
|
Հեռախոս – բանկ ծառայության միջոցով ներկայացվող վճարման հանձնարարականները կատարվում են համաձայն Ֆիզիկական անձ հաճախորդների համար «Ամերիաբանկ» ՓԲԸ ստանդարտ սակագների:
Պայմաններ
Նախկին պայմաններ
Թարմացված է առ 09.03.2021 թ., 14:39