Կորպորատիվ հաճախորդների համար
BUSINESS վճարային քարտեր
Ամերիաբանկն առաջարկում է Ձեզ ձեռք բերել BUSINESS վճարային պլաստիկ քարտ, որի վրա կարող եք փոխանցել դրամական միջոցներ հետագա օգտագործման համար: Անկանխիկ գործարքների շնորհիվ այն Ձեզ համար կապահովի ապրանքների և ծառայությունների վճարման հարմարավետություն, ինչպես նաև ծախսերի մշտական վերահսկման հնարավորություն: Ցանկության դեպքում քարտի գումարը կարող եք կանխիկացնել բանկոմատների և կանխիկացման կետերի միջոցով:
BUSINESS տեսակի քարտը (դեբետ-կրեդիտային) նախատեսված է իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար:
Քարտի տրամադրման նպատակայնությունը` իրավաբանական անձանց ներկայացուցչական, աշխատակիցների գործուղումների և այլ վճարումների իրականացում:
Թարմացված է առ 22.07.2016 թ., 14:18