Ֆիզիկական անձ հաճախորդների համար
Արագ դրամական փոխանցման համակարգեր
Դրամական փոխանցումների միջազգային համակարգերը հնարավորություն են տալիս շատ արագ` ընդամենը մի քանի րոպեների ընթացքում, առանց բանկային հաշվեհամարի բացման, պարզեցված ընթացակարգով, փոխանցումներ ստանալ և փոխանցումներ կատարել աշխարհի տարբեր երկրներ:
Ամերիաբանկն առաջարկում է օգտվել MoneyGram և UNISTREAM դրամական փոխանցման միջազգային համակարգերից:
Օտարերկրյա պետություններում գումարը ստանալու դեպքում` կապված տվյալ պետության օրենսդրության և/կամ տվյալ Բանկի ներքին իրավական ակտերի հետ, հնարավոր է` լինեն դեպքեր, երբ որոշակի սահմանափակումներ լինեն` ինչպես գումարի մեծության, այնպես էլ ստացվող գումարի արժույթի մասով:
Արագ դրամական փոխանցման համակարգերի առավելությունները.
-
փոխանցումների կատարման արագություն,
-
ցածր սակագներ,
-
հաշվետեր հանդիսացող հաճախորդ գումարի ստացողի համար հավելյալ միջնորդավճարի բացակայություն (հաշվետեր չհանդիսացող հաճախորդների պարագայում կիրառվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ ստանդարտ սակագներ ֆիզիկական անձ հաճախորդների համար սակագներով սահմանված չափով միջնորդավճար),
-
փոխանցումների կատարման պարզություն և' փոխանցողի և' ստացողի համար,
-
սպասարկման կետերի լայն ցանց:

Փոխանցման համակարգեր
Թարմացված է առ 19.05.2021 թ., 13:39