Նշված բանկային հաշիվ/ներ/ի ակտիվացումը կիրականացվի համապատասխանաբար Բանկի կողմից բոլոր անհրաժեշտ գործողությունների կատարումից հետո, որոնք պահանջվում են ըստ Ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենսդրական և ներքին իրավական ակտերի կարգավորումների, և միայն այն դեպքում, երբ առկա չեն լինի հաշվի բացումն արգելող հիմքեր:
Բանկի և/կամ ՀՀ նկատմամբ պարտավորությունների բացակայության դեպքում Ձեր հաշիվը/հաշիվները կփակվի/կփակվեն առավելագույնը Հայտի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը:
Բանկի և/կամ ՀՀ նկատմամբ պարտավորությունների բացակայության դեպքում Ձեր հաշիվը/հաշիվները կփակվի/կփակվեն առավելագույնը Հայտի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը: Ընդ որում, հաշիվը փակելու և հաշվին միջոցների առկայության դեպքում Դուք հնարավորություն ունեք առավելագույնը 7 օրվա ընթացքում այդ միջոցները փոխանցել այլ բանկային հաշվի կամ կանխիկացնել:
Հաճախորդի որևէ հաշվի շրջանառությունը (այդ թվում քարտային) տարածվում է հաճախորդի մնացած բոլոր հաշիվների վրա (այս դրույթը գործում է միայն միջնորդավճարի գանձման տեսանկյունից): Ընդ որում, եթե հաճախորդը ունի գործող քարտին կից քարտային հաշիվ միայն, ապա միջնորդավճարը չի գանձվում, իսկ փակված քարտին կից քարտային հաշվի դեպքում միջնորդավճարը գանձվում է: Միջնորդավճարը գանձվում է յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության դեպքում հաճախորդի հաշվով դեբետագրումը սահմանափակվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Նախորդ 12 ամիսների ընթացքում հաճախորդի բոլոր հաշիվներով շրջանառության բացակայության և մնացորդների զրոյական լինելու դեպքում հաճախորդի հաշիվները փակվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):