Ներդրումային բանկ

Պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. ապրիլի 23-ի Թիվ N 1/231Ա որոշմամբ գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «կանաչ» պարտատոմսերի առևտրի ազդագիրը: 

 

Պարտատոմսերն թողարկվել և տեղաբաշխվել են 2020թ. դեկտեմբերի 03-ին: Թողարկման հիմնական (խարսխային) ներդրողը Նիդերլանդների զարգացման բանկն (FMO) է: Պարտատոմսերը թողարկվել են «Կանաչ պարտատոմսերի համակարգի» (Green Bonds Framework) ներքո: Դրանց տեղաբաշխումից ստացված միջոցները ուղղվելու են «ընդունելի կանաչ ակտիվների» (eligible green assets) ամբողջական կամ մասնակի ֆինանսավորմանը կամ վերաֆինանսավորմանը: «Կանաչ պարտատոմսերի համակարգի» իրագործելիությունը ստուգելու նպատակով Թողարկողը ձեռք է բերել արտաքին կողմի կարծիք (second party opinion):

 

2021թ.-ի հունիսի 25-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կանաչ պարտատոմսերը թույլատրվել են առևտին Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում: Ազդագրի, Կանաչ պարտատոմսերի համակարգի և արտաքին կողմի կարծիքի էլեկտրոնային տարբերակները կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով: Ազդագրի թղթային տարբերակը հասանելի է Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 2 հասցեով:

 
 
 

Պարտատոմսերի էական պայմանները

 

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

1,000,000 եվրո

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

42,000,000,000 եվրո

ՔԱՆԱԿԸ

42 հատ

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

2020թ. դեկտեմբերի 03

ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ

2025թ. նոյեմբերի 26

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

3.05 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

կիսամյակային

ԱՐԺԵԿՏՐՈՆԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՄՍԱԹՎԵՐԸ

յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ին և հունիսի 10-ին

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 


Թարմացված է առ 08.10.2021 թ., 16:35

Ներդրումային բանկային ծառայություններ

ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352

Մեծ Բրիտանիայում`

+448000465400

* Զանգի հնարավորությունը

հասանելի է տվյալ երկրի տարածքից

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

© 2007-2021. All rights reserved.