Ներդրումային բանկ
Պարտատոմսերի հրապարակային առաջարկ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2018թ. հուլիսի 04-ի Թիվ N 1/454Ա որոշմամբ գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը: Նույն թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի Թիվ N 1/713Ա որոշմամբ գրանցվել է ծրագրային ազդագրի լրացումը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2018 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 07-ը:
2018թ.-ի դեկտեմբերի 21-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը կցուցակվեն և կընդգրկվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:
Ազդագրի, դրա լրացումների և թողարկման վերջնական պայմանանների էլեկտրոնային տարբերակները կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ 2 Վ. Սարգսյան հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100,000 ՀՀ դրամ
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
3,000,000,000 ՀՀ դրամ
|
ՔԱՆԱԿԸ
|
30,000 հատ
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
39 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
9,75 %
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
3 ամիս
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
|
Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր
Ծրագրային Ազդագրի լրացում
Թողարկման վերջնական պայմանները
Թարմացված է առ 20.12.2018 թ., 11:07