Ներդրումային բանկ
Պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. հուլիսի 22-ի Թիվ N 1/408Ա որոշմամբ գրանցվել է ծրագրային ազդագրի առաջին լրացումը, իսկ 2020թ. նոյեմբերի 27-ի Թիվ N 1/631Ա որոշմամբ՝ երկրորդ լրացումը:
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2020 թվականի դեկտեմբերի 07-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 29-ը:
2021թ.-ի հունվարի 27-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի երկրորդային (Bbond) ցուցակում: Ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է բեռնել ստորև ներկայացված հղումներով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ 2 Վ. Սարգսյան հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100 ԱՄՆ դոլար
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
15,000,000 ԱՄՆ դոլար
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
27 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
5,0 %
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
3 ամիս պարբերականությամբ
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
|
ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾՈՂԸ
|
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ
|
Թարմացված է առ 04.02.2021 թ., 11:22