Ներդրումային բանկ
Պարտատոմսերի հրապարակային առաջարկ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019թ. փետրվարի 08-ի Թիվ N 1/75Ա որոշմամբ գրանցվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Տեղաբաշխումը իրականացվելու է 2019 թվականի փետրվարի 18-ից մինչև 2019 թվականի մայիսի 11-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել ստորև ներկայացված հղմամբ, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ամերիաբանկի գլխամասային գրասենյակ 2. Վ. Սարգսյան հասցեով:
Պարտատոմսերի էական պայմանները
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100 ԱՄՆ դոլար
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
10,000,000 ԱՄՆ դոլար
|
ՔԱՆԱԿԸ
|
100,000 հատ
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
51 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
5,5 %
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
3 ամիս պարբերականությամբ
|
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
|
Թարմացված է առ 19.02.2019 թ., 14:08