HERE AND BEYOND
"Ամերիաբանկ"-ը պատրաստվում է ներդնել բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգ
Մամուլի կենտրոն

"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն 2009թ. ապրիլի 07-ին արժանանալով Որակի կառավարման ISO 9001:2008 ստանդարտի նոր խմբագրությամբ համապատասխանության վկայականի՝ ձեռնամուխ է եղել բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներին: Այսօր բանկում արդեն գործում է շուրջ 70 բիզնես գործընթաց, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերվող գործընթացներ, այլև հարակից գործընթացներ, որոնք մշտապես վերահսկվում, չափվում և անընդհատ կատարելագործվում են: Այդ աշխատանքների կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով՝ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: Բանկի որակի պատասխանատուն գործուղվել է արտերկիր, ծանոթացել միջազգային պրակտիկայում գործող առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող ARIS, AllFusion (BPwin), Dialog Strategy (Corporate Express), Business Studio ծրագրերին, և շուտով կընտրվի այն ծրագիրը, որը կապահովի բանկի բիզնես գործընթացների ավտոմատ կառավարման աշխատանքները:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: