"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ
"Ամերիաբանկ" ՓԲԸ-ն, ք.Երևան, Վ.Սարգսյան 2 հասցեում գտնվող բանկի շենքում, անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգի: Մրցույթի հայտերն ընդունվում են` սկսած 2009թ-ի մայիսի 18-ից մինչև 2009թ.-ի հունիսի 18-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 11.00-15.00:
Աուդիտորական կազմակերպությունները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն երկու փաթեթով` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական՝ աուդիտորական կազմակերպության ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը), միջազգային ճանաչումը (հեղինակությունը), աշխատանքային փորձը, աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը, աշխատանքային փորձը, աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները:
Երկրորդ փաթեթում ներկայացվում է ֆինանսական՝ աուդիտորական ծառայության արժեքը՝ հարկերը և այլ ծախսերը ներառյալ, կողմերին վերաբերվող առաջարկությունները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2009թ.-ի հունիսի 22-ին: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները և դրանք ներկայացնի բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:
Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:
"Ամերիաբանկ" ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգին ծանոթանալու, ինչպես նաև պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ, ք.Երևան, Վ.Սարգսյան 2, հեռ.՝ 58.99.06:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:22
|