HERE AND BEYOND
"Ամերիաբանկ" -ը տրամադրելու է գյուղատնտեսական վարկեր
Մամուլի կենտրոն

 

"Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան" կազմակերպությունը   Ամերիաբանկին տրամադրել է գյուղատնտեսական գործունեության ֆինանսավորման վարկեր: ՀՄՀ-Հայաստանի այսնախաձեռնությունը  նպատակ ունի  աջակցելու գյուղական տնտեսությունների զարգացմանը՝ գյուղատնտեսությանն ուղղակիորեն առնչվող ցանկացած գործունեություն ֆինանսավորելու  և գյուղատնտեսության կարևորագույնխնդիրների ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքներ տրամադրելու միջոցով:
Ֆինանսավորումը նախատեսված է գործունեության հետևյալ ուղղությունների համար.
 
1. "Ջրից դեպի շուկա/ՋդՇ/  ծրագրի կողմից խրախուսվող բարձրարժեք գյուղատնտեսական
մշակաբույսերի  արտադրություն.
ա/ ջերմատների և դրանց ինտեգրալ բաղադրիչների՝ ինչպիսիք են ջեռուցման և օդափոխության
     համակարգերը, տեղադրում/հիմնում, ընդլայնում կամ վերանորոգում,
բ/ ջրի ներտնտեսային կառավարման և ոռոգման տեխնոլոգիաներ,
գ/ պտղատու և խաղողի այգիների, տնկարանների հիմնում, վերանորոգում կամ ընդլայնում,
դ/ գյուղատնտեսական սարքավորումների նորացում /արդիականացում/
 
2.  Հետբերքահավաքային գործընթացներվերամշակում և մարքեթինգ դաշտում և դաշտից դուրս.
ա/ մթերման և համախմբման կենտրոնների հիմնում և/կամ ընդլայնում,
բ/ սառնարանային պահեստներ, սորտավորման, տեսակավորման, փաթեթավորման և չորացման  
    կառույցներ և սարքավորումներ, ներառյալ սենդվիչային պանելները, օդափոխության  
    համակարգերը, պահեստավորման կոնտեյներները,
գ/ վերամշակման հոսքագծեր և սարքավորումներ,
դ/ սառնարանային և ոչ-սառնարանային բեռնատարներ, եղանով ամբարձիչներ,
ե/ սննդի անվտանգության բարելավմանն ուղղված վերանորոգման ծախսեր, որակի կառավարման
    համակարգերի ներդրումներ և սերտիֆիկացիա /HACCP, ISO/
զ/ թարմ միրգ-բանջարեղենի վաճառքի տաղավարներ
 
3. այլ ագրոբիզնեսներ
ա/ մեքենաների կապալի և սպասարկման ոլորտի այլ բիզնեսներ, որոնք աջակցում են փոքր    
    սեփականատերերին,
բ/ ագրոբիզնեսի շուկայավարման և արտահանման ծառայություններ:
 
 
"Ամերիաբանկ" -ի կողմից տրամադրվող վարկերից կարող են օգտվել Հայաստանի բոլոր այն մարզերը /բացառությամբ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի/,  որոնք ներգրավված են ՀՄՀ-Հայաստանի Ոռոգվող գյուղատնտեսության ծրագրի մեջ: Վարկերըտրամադրվում են ՀՀ դրամով,     300 հազ. դրամից մինչև 10.5 մլն դրամի չափով, 2-7 տարի մարման ժամկետով,  տարեկան մինչև 12%  տոկոսադրույքով:
 
 
Վարկերը կտրամադրվեն.

  1. այն ֆերմերներին, ովքեր  անցել են ՋդՇ ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստման դասընթացի առնվազն 75%-ը  և մասնակցել են "Ջրից դեպի շուկա" ծրագրի միջոցով ջրի ներտնտեսային կառավարման գոնե մեկ պրակտիկցուցադրության,
 
  1. անհատական ընտանեկան տնտեսություններին և անհատ ձեռնարկատերերին, ովքեր ներգրավված են գյուղատնտեսական ծառայությունների մատուցման, մատակարարման կամ գյուղատնտեսական արտադրանքիվերամշակման գործընթացներում,
  2. այն կազմակերպություններին /սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական  ընկերություններ, ֆերմերային ասոցիացիաներ, կոպերատիվներ/, որոնք ներգրավված են գյուղատնտեսականարտադրանքի վերամշակման, գյուղատնտեսական ծառայությունների մատուցման, մարքեթինգի, մատակարարման, ոռոգման սարքավորումների ապահովման` որպես դիլլեր կամ մեծածախ վաճառող գործընթացներում:
 
 
Անհրաժեշտ պայման է, որ վարկառուները վարկ ստանալու համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում չունենան հողի հարկի, ոռոգման ջրի ջրօգտագործման վճարման պարտավորություններ, որը պետք է հավաստվի իրավասու մարմնի կողմիցտրված տեղեկանքով և եթե վարկի գումարի որևէ մասը օգտագործվելու է թունաքիմիկատ ձեռք բերելու, տեղափոխելու, պահելու կամ օգտագործելու նպատակով՝ վարկառուները պետք է մասնակցեն թունաքիմիկատների անվտանգ օգտագործման վերաբերյալդասընթացին:
 
 
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:18
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: