HERE AND BEYOND
"Ամերիաբանկ"-ը ստացավ նոր ISO 9001:2008 միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական
Մամուլի կենտրոն

2009թ. ապրիլի 07-ին "Ամերիաբանկ" ՓԲԸ-ին շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխանության 01 100 051317 վկայական՝ գերմանկան TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից: "Ամերիաբանկ"-ն առաջինն է ՀՀ ֆինանսական շուկայում, որ արժանանում է ISO 9001:2008 նոր խմբագրությամբ ստանդարտին համապատասխանության վկայականի: Շուրջ մեկ տարի է, ինչ բանկը սկսել է մշակել և ներդնել ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան որակի կառավարման համակարգ, որի ընթացքում որպես խորհրդատու գործընկեր հանդես է եկել CSP Middle East S.A.R.L. ընկերությունը:

Ստանդարտին համապատասխանության գնահատման աուդիտը անցկացվել է սույն թվականի մարտի սկզբին, որի դրական արդյունքների հիման վրա էլ շնորհվել է վերոհիշյալ վկայականը: Ներդնելով Որակի կառավարման ISO 9001:2008 ստանդարտին համապատասխան համակարգ՝ "Ամերիաբանկ"-ը մշակել է ավելի քան 65 բիզնես գործընթաց, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերվող գործընթացներ, այլև հարակից գործընթացներ, որոնք մշտապես վերահսկվում, չափվում և անընդհատ կատարելագործվում են:

Բանկն իր հարաբերությունները հաճախորդների հետ կառուցում է՝ ելնելով իր որդեգրած սկզբունքից՝ հաճախորդների կարիքների բացահայտում և դրան համապատասխան ծառայությունների մատուցում: Հաճախորդի բավարարվածության աստիճանը համարելով բանկի գործունեության գնահատման կարևորագույն ցուցանիշ՝ բանկը առաջիններից էր ՀՀ ֆինանսական շուկայում, որ ներդրեց և այժմ էլ հաջողությամբ կիրառում է հաճախորդների բավարարվածության չափման NPS համակարգը: Բանկում Որակի կառավարման համակարգի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում բանկում CRM (Customer Relationship Management) ժամանակակից համակարգի ներդրման ուղղությամբ, որը կապահովի հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման նոր մոտեցում, ծառայությունների մատուցման բոլոր բիզնես գործընթացների ավտոմատացում, ինչը ենթադրում է հաճախորների հետ հարաբերությունների կառավարման նոր որակ և այդ ուղղությամբ եզակի մոտեցման ցուցաբերում ՀՀ բանկային համակարգում:

Բանկին շնորհված վկայականի վերաբերյալ տվյալները ներառված են TUV RHEINLAND GROUP ընկերության պաշտոնական կայքի տեղեկատվական բազայում (www.tuv.com):

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:20
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: