HERE AND BEYOND
"Ամերիաբանկ"-ի լիզինգային գործառնությունների ծավալը 2009թ. I եռամսյակում աճել է 119 %-ով
Մամուլի կենտրոն

"Ամերիաբանկ"-ը ընթացիկ տարվա I եռամսյակում ապահովել է ֆինանսական լիզինգի գծով գործառնությունների ծավալային աճ 119%-ով: Բանկը այս ծառայությունը մատուցում է 2008 թվականի հունիս ամսից և լինելով ՀՀ բանկային համակարգի սակավաթիվ բանկերից մեկը, որ հանդես է գալիս լիզինգային ծառայության մատուցմամբ՝ նախատեսել էր ճկուն և մրցունակ պայմանների շնորիվ 2009թվականին ակտիվացնել լիզինգային գործառնությունները ֆինանսական շուկայում: 2009 թվականի սկզբին բանկի լիզինգային ծառայությունների ծավալը կազմում էր ընդամենը 146 մլն դրամ, իսկ արդեն առաջին եռամսյակի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 320 մլն դրամ, որից 84%-ը բաժին է ընկնում շինարարական ոլորտի կազմակերպություններին, 12 %-ը առևտրային կազմակերպություններին, իսկ 4 %-ը առողջապահական կազմակերպություններին: Ընթացիկ տարվա մարտի վերջին բանկի կողմից կազմակերպած լիզինգային ծառայության շնորհանդեսն էլ ավելի է մեծացրել հետաքրքրությունն այս ծառայության նկատմամբ:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:21
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: