HERE AND BEYOND
ԻՄԷՔՍ Գրուպի պարտատոմսերի թողարկման շնորհանդեսը
Մամուլի կենտրոն

2008 սեպտեմբեր 25-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիրգրան Մեծ սրահում տեղի է ունեցել ԻՄԷՔՍ Գրուպ ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման շնորհանդեսը: Ընկերության պարտատոմսերի բաց բաժանորդագրությունը սկսվել է սեպտեմբերի 15-ին եւ շարունակվելու է մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը, իսկ տեղաբաշխումը կկայանա 2008թ.-ի հոկտեմբերի 13-15-ը` համաձայն բաժանորդագրության արդյունքների:

Թողարկման տեղաբաշխողը Ամերիաբանկն է, որը Հայաստանում առաջին անգամ իրականացնում է պարտատոմսերի թողարկման մրցակցային մեխանիզմ, ինչը նշանակում է, որ պարտատոմսերը տեղաբաշխվելու են ըստ ներդրողների կողմից առաջարկվող եկամտաբերության, սակայն ոչ ավել քան 11.50%: Պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. դրամ է, ընդհանուր ծավալը` 1 մլրդ դրամ, թողարկված պարտատոմսերի քանակը` 100 հազ. հատ, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.50%: Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ: Ներդրողները եւս վաղաժամկետ պարտատոմսերի մարման (փութ օպցիոն) հնարավորություն ունեն` տեղաբաշխումից մեկ տարի հետո:
Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: