|
|
HERE AND BEYOND
|
|
|
Փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորում «Բումերանգ»` նոր հնարավորություն ձեր և ձեր բիզնեսի համար
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ արշավով, ինչը ՓՄՁ-ներին հնարավորություն կընձեռի օգտվել Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկավորման նոր առավելություններից: «Բումերանգ» արշավի շրջանակներում հիանալի հնարավորություն կստանան այն վարկառու ՓՄՁ-ները, ովքեր իրենց վարկը այլ բանկերից կտեղափոխեն Ամերիաբանկ: Արդյունքում` տեղափոխվող վարկի գումարի 1%-ը Ամերիաբանկը կվերադարձնի վարկառուին, և վերջինս հնարավորություն կստանա այն տնօրինելու իր հայեցողությամբ: Ընդ որում, չի գանձվում վարկի տրամադրման համար որևէ վճար, և Բանկը հոգում է գույքի գնահատման, գրավադրման և պայմանագրերի նոտարական վավերացմանն առնչվող բոլոր ծախսերը:
Ներկայացված առաջարկից կարող են օգտվել բոլոր այն վարկառուները, որոնք ունեն գույքով ապահովված բիզնես վարկ կամ վարկային գիծ (օվերդրաֆտ)` 10 մլն-100 մլն ՀՀ դրամի չափով, եթե առկա է այդ վարկերի պատշաճ սպասարկման առնվազն 3 ամսվա պատմություն: Արշավի շրջանակներում վարկերը տրամադրվում են նվազագույնը երեք տարի մարման ժամկետով:
Արշավն ուժի մեջ է մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը:
Թարմացված է առ 06.06.2014 թ., 16:46
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|