|
|
HERE AND BEYOND
|
|
|
Վիճակահանությամբ ավարտվեց 2014 FIFA World Cup BrazilTM խաղարկությունը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Մայիսի 12-ին, ժամը 12:00-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ տեղի ունեցավ Ամերիաբանկի Visa քարտապանների համար անցկացվող FIFA World Cup BrazilTM խաղարկության վիճակահանությունը` Ամերիաբանկի Visa քարտապանների մասնակցությամբ:
Խաղարկության արդյունքում վիճակահանության արկղից առաջինը դուրս բերվեց Ամերիաբանկի Visa քարտապան Ղարիբյան Աննայի անունը, ով ս.թ. հունիսի 16-ից մինչև 19-ը կմեկնի Ֆորտալեզա՝ մասնակցելու այնտեղ կայանալիք ֆուտբոլային խաղին: Երկրորդ քարտապանը Թորոսյան Արթուրն է, ով ստացավ հնարավորություն մասնակցելու ս.թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադոր քաղաքում կայանալիք ֆուտբոլային խաղին:
Մնացյալ մասնակիցներին կտրամադրվեն Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակներ, մասնավորապես` ֆուտբոլի գնդակներ, բրենդավորված ուսապարկեր և այլն:
Թարմացված է առ 13.05.2014 թ., 16:15
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|