HERE AND BEYOND
Ամերիաբանկն «AMX AWARD - 2022»-ում արժանացել է 4 մրցանակի
Մամուլի կենտրոն

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան յուրաքանչյուր տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։ Այս տարի, հիմնվելով 2021-ի ընթացքում ցուցաբերած ակտիվության և գործունեության վրա, երկու ընկերությունները միասին առաջադրել են 21 անվանակարգ։
 

Օգոստոսի 30-ին կայացած «AMX մրցանակաբաշխություն 2022»-ում Ամերիաբանկն արժանացել է միանգամից 4 մրցանակի: 

 
AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր-մրցանակակիրներն են՝

1.    Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող պարտատոմսերի մասով - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

2.    Լավագույն հաշվետու թողարկող` կորպորատիվ արժեթղթերի շուկայում շրջանառվող բաժնետոմսերի մասով - «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ

3.    Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով - «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ   

4.    Բաժնետոմսերի լավագույն տեղաբաշխող` Բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգով - «ՅՈւՆԻԲԱՆԿ» ԲԲԸ

5.    Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

6.    Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում - «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ

7.    Բորսայի լավագույն անդամ` ռեպո և սվոպ գործառնությունների անվանակարգում - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

8.    Պետական պարտատոմսերի  լավագույն շուկա ստեղծող - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

9.    Կորպորատիվ արժեթղթերի  լավագույն շուկա ստեղծող - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

10.    Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Պետական պարտատոմսերի շուկայում - «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

11.    Բորսայի լավագույն անդամ՝ բրոքեր Կորպորատիվ արժեթղթերի շուկայում - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

12.    Բորսայի լավագույն անդամ՝ գլխավոր անվանակարգ (Grand Prix) - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

13.    Բորսայի լավագույն նորարար անդամ - «ԼԵՆԴՄԱՐԿ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ   

14.    Լավագույն գործընկեր՝ առևտրի մասնակից - Դիանա Շաքարյան, «ԱյԴի ԲԱՆԿ» ՓԲԸ                                      

 
AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակաբաշխության մրցանակակիրներն են՝

 
15.    Կորպորատիվ արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

16.    Օտարերկրյա արժեթղթերի շուկայում դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-պահառու - «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

17.    Դեպոզիտար համակարգի հաշվի լավագույն օպերատոր-ռեեստրավար - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

18.    Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ - «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ

19.    Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ - «ԱՐՄԲՐՈԿ» ԲԲԸ

20.    Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից - Սիրանուշ Հարությունյան, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

21.    Հատուկ մրցանակ - «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ                                                

 

Մանրամասները`  հղումով: 

Թարմացված է առ 05.09.2022 թ., 9:57
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: