HERE AND BEYOND
Հայտարարություն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
Մամուլի կենտրոն

Հայտարարություն «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ

Հարգելիˊ հաճախորդ,

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ 2022թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։ 

Համաձայն օրենքի` առևտրի և սպասարկման բոլոր կետերը (հետագայում ԱՍԿ), բացառությամբ կրպակների, հաճախորդի ցանկությամբ պարտավոր են ապահովել վճարային քարտերի միջոցով վճարումների ընդունման հնարավորությունը։ 

ՀՀ տարածքում գործունեություն ծավալող «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ առևտրային բանկերը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի բաց օֆերտայի և բանկերի միջև տեղի ունեցած քննարկումների հիման վրա հանձն են առել և նախաձեռնել են համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ ԱՍԿ-երին պատկանող ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։ 

 

Առևտրի և սպասարկման կետերի կողմից Pos ծառայության ակտիվացման դիմումների առցանց ընդունումը շուտով հասանելի կլինի Պետական եկամուտների կոմիտեի/այսուհետ՝ ՊԵԿ/ «File Online» համակարգի համապատասխան տիրույթում, որի վերաբերյալ ԱՍԿ-երը ՊԵԿ-ից կստանան համապատասխան ծանուցում:  

Հավելենք, որ ՊԵԿ-ը տարածել է հայտարարություն օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:

Սակագները ներկայացված են ստորև աղյուսակներում.

Միջնորդավճարի չափը (ներառյալ հարկերը)` անկանխիկ գործարքի գումարից

ArCA քարտեր

1.00%

 

ԱրՔա անդամ բանկերի 
 Visa, MasterCard քարտեր

1.80%

 

Ոչ ԱրՔա անդամ բանկերի 
 VISA, MasterCard քարտեր, MIR քարտեր

2.50%

 
         
 

ք.Երևան

ՀՀ մարզային 
 քաղաք

ՀՀ գյուղ

 

Նվազագույն ամսական  վճար[i]  (ՀՀ դրամ, ներառյալ հարկերը)

4,600

2,950

1,000

 
         

[1][i] Կիրառելի է այն դեպքում, երբ միջնորդավճարների ամսական հանրագումարը փոքր է նվազագույն ամսական վճարի չափից, որի պարագայում գանձվում է նվազագույն ամսական վճարի և միջնորդավճարների ամսական հանրագումարի տարբերության չափով: Նվազագույն ամսական վճարը կիրառվում է կազմակերպության համար ակտիվացված յուրաքանչյուր  ՀԴՄ-ի համար:

 
 
 
 
Թարմացված է առ 15.07.2022 թ., 14:36
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: