HERE AND BEYOND
Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում 
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի («ՎԶԵԲ») «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին:

Այդ մասին հայտարարվել է ՎԶԵԲ-ի 2022թ. ամենամյա ժողովի և գործարար համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում: Առանձին մրցանակաբաշխության ժամանակ հատուկ ուշադրության արժանացան Կանաչ առևտրի խթանման ծրագրի («ԱԽԾ») առավել ակտիվ մասնակից բանկերը:

Այս համատեղ ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել և տեղադրվել շշալցման ժամանակակից հոսքագիծ, որի շնորհիվ կարելի է ապահովել Հայաստանի 440 տնային տնտեսությունների կողմից սպառվող մաքուր ջրի տարեկան ծավալին համարժեք խնայողություն:

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը նշել է. «Սա ՎԶԵԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շատ կարևոր գնահատական է: Առևտրի խթանման ծրագիրը նպաստում է միջազգային արդյունավետ համագործակցությունը, ինչպիսին է մեր  գործընկերությունը Banca Popolare di Sondriօ բանկի հետ, որն անմիջական ազդեցություն է գործում մարդկանց և համայնքների առօրյայի վրա: Մենք ավելի կընդլայնենք մեր ակտիվ գործունեությունն առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչը համահունչ է բիզնեսի վարման մեր պատասխանատու քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի ռեսուրսարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագային»: 

Ամերիաբանկը ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու հաճախորդների անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն: Այդ նպատակով ծրագրերի ֆինանսավորման հարցում Բանկը ներդրել է «կանաչ» և էկոլոգիապես մաքուր մոտեցում, որը և կիրառում է իր ընթացիկ գործունեության մեջ:

2009 թվականից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում ֆինանսավորել է ավելի քան 225 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծրագրեր: 

2020թ. Ամերիաբանկը դարձավ առաջին բանկը Հայաստանում, որը տեղաբաշխեց իր «կանաչ» պարտատոմսերը հրապարակային առաջարկի միջոցով և տարածաշրջանում ստանձնեց «կանաչ» պարտատոմսերի թողարկման գծով առաջատարը լինելու պարտավորությունը:

 

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է  նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: 

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ 

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Թարմացված է առ 18.05.2022 թ., 11:17
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: