HERE AND BEYOND
Փոփոխվել են «Ամերիաբանկ» ՓԲԸ սակագները ֆիզիկական անձ հաճախորդների համար
Մամուլի կենտրոն

Հարգելիˊ հաճախորդներ,

Տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով անկանխիկ եղանակով շրջանառությունը խթանող ՀՀ օրենսդրական առաջիկա փոփոխությունները, ինչպես նաև կանխիկ եղանակով արտարժույթի շրջանառության սահմանափակումների անհրաժեշտությունը `  «Ամերիաբանկ» ՓԲԸ արտարժույթի կանխիկացման սակագները ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների մասով ենթարկվել են փոփոխության:

 

Կատարված փոփոխություններին, որոնք ընդգծված են կանաչ գույնով, կարող եք ծանոթանալ վերոնշյալ հղումներով տեղադրված փաստաթղթերում: Փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 04/03/22թ.-ից:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010/012) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն  Բանկի ծառայություններից օգտվելու համար:

Թարմացված է առ 07.03.2022 թ., 15:03
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: