HERE AND BEYOND
Ամերիաբանկն առաջինը Հայաստանում հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է կանաչ պարտատոմսեր 
Մամուլի կենտրոն
14.02.22 Ամերիաբանկը փետրվարի 14-ից ապրիլի 22-ը ներառյալ իրականացնում է 8 մլն ԱՄՆ  դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում: Սա Հայաստանում կանաչ պարտատոմսերի` հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող առաջին տեղաբաշխումն է:  
 
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տոկոսադրույքը դոլարային պարտատոմսերի դեպքում կազմում է 3.5 %, իսկ դրամային պարտատոմսերի դեպքում` 9.5 %: Պարտատոմսերի անվանական արժեքն է  100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ: Տեղեկացնենք նաև, որ արժեկտրոնների վճարման պարբերականությունը 3 ամիս է: 
 
Կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները ուղղվելու են «կանաչ ակտիվների» ֆինանսավորմանը: Խոսքը վերաբերում է մասնավորապես այնպիսի ծրագրերին, որոնք կապահովեն բնապահպանական հստակ ձեռքբերումներ՝ խթանելով անցումը դեպի ցածր ածխածնային, կլիմայադիմացկուն և էկոլոգիապես մաքուր տնտեսություն: Հավատարիմ մնալով էկոլոգիական ռիսկերի կառավարման քաղաքականությանը` Ամերիաբանկը շարունակաբար ավելացնում է կանաչ ակտիվների պորտֆելը և ֆինանսավորում նախագծեր, որոնք ուղղված են երկարաժամկետ կայուն լուծուﬓերի մշակմանը: 
 
Կենտրոնական բանկի կողմից գրանցված ծրագրային ազդագրին, դրա լրացումներին, ինչպես նաև թողարկման վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.  
 
դրամային պարտատոմսերի դեպքում` այստեղ
 
իսկ դոլարային դեպքում` այստեղ
 
Տեղեկացնենք նաև, որ ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
 
Հիշեցնենք, որ 2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց կանաչ պարտատմոսեր` 42 մլն եվրո ընդհանուր ծավալով:
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի արդյունքներով Ամերիաբանկը շուկայի առաջատարն է` բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով: Բանկի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
Թարմացված է առ 14.02.2022 թ., 17:55
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: