HERE AND BEYOND
Փոփոխության են ենթարկվել Ամերիաբանկի վճարային քարտերի սպասարկման պայմանները և օգտագործման կանոնները
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ» փաստաթղթում կատարվել է փոփոխություն: Մասնավորապես ավելացել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից թողարկված  բանկային քարտով Ամերիաբանկի բջջային նոր հավելվածի կամ այլ ընկերության կողմից տրամադրվող համակարգի միջոցով NFC անհպում վճարումներ կատարելու հնարավորություն:

Փոփոխություններն ուժի մեջ են սույն թվականի հունվարի 18-ից և կիրառելի են ինչպես նոր բացվող, այնպես էլ գործող քարտերի դեպքում:  NFC անհպում վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է նոր hավելվածում կամ hամակարգում կցել Ձեր քարտը:

 «Ամերիաբանկ ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններ և օգտագործման կանոններ » փաստաթուղթը ներկայացված է ստորև`

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ 

 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Թարմացված է առ 18.01.2022 թ., 10:32
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: