HERE AND BEYOND
Մասնաճյուղերի ու օնլայն ծառայությունների ամանորյա ժամանակացույց
Մամուլի կենտրոն

Սիրելիˊ հաճախորդներ,

Ամանորյա տոներին մեր մասնաճյուղերը կգործեն հետևյալ ժամանակացույցով.

  • 30.12-ին բոլոր մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցով:
  • 31.12-ին կարող եք օգտվել երկարացված գրաֆիկով գործող բոլոր մասնաճյուղերից` բացառությամբ Արշակունյաց պլյուս մասնաճյուղի: «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Դալմա», «Մաշտոց» մասնաճյուղերը սպասարկում կիրականացնեն ժամը 10:30-15:00-ն:
  • 01.01.2022թ.-ին և 02.01.2022թ.-ին բոլոր մասնաճյուղերը փակ կլինեն:
  • 06.01.2022թ.-ին երկարացված ժամանակացույց ունեցող «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Դալմա», «Մաշտոց», մասնաճյուղերը բաց կլինեն ժամը 10:30-21:15-ը:

 

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2021-02.01.2022թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.

  • ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,
  • ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ գումարով,
  • ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
  • կոմունալ վճարումներ:

 

Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքները կկատարվեն հաջորդ աշխատանքային օրը՝ 03.01.2022թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով 03.01.2022թ: 

 

Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:

Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կիրականացվեն սեփական հաշիվների միջև փոխանցումները:

 

Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող եք իրականացնել 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին:

Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, 31.12.2021-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 03.01.2022թ.-ին:

 

Կոնտակտային կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը:

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: Մաղթում ենք ձեզ հաճելի հանգստյան օրեր:

 

Հարգանքով՝

Ձեր Ամերիաբանկ

Թարմացված է առ 28.12.2021 թ., 12:01
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: