HERE AND BEYOND
Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility» ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ
Մամուլի կենտրոն

Դեկտեմբերի 16, 2021 Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility»  ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով: 

«Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության և GCP հիմնադրամի հետ: Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները և միևնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը», - նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

««responsAbility» ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա և խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում: Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին և «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը», - նշել է ընկերության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը: 

 

responsAbility Investments AG ընկերություն

responsAbility ընկերությունը 2013 թ-ից ի վեր ավելի քան 11 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել զարգացող շուկաներում: Որպես ակտիվների պատասխանատու կառավարիչ` ընկերությունը հիմնականում կենտրոնանում է կլիմայի տեսանկյունից նշանակալի, սննդի կայուն արտադրության և ֆինանսական գործիքների հասանելիության ընդլայնման ծրագրերի վրա: Ընկերությունը սերտորեն համագործակցում է տեղական շուկաների ներկայացուցիչների հետ: Այն ունի 8 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում, որոնք թույլ են տալիս ռազմավարական քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղակիորեն աջակցելու ուղղությամբ:  Ներկայումս responsAbility ընկերության ակտիվները կազմում են 3.6 մլրդ ԱՄՆ դոլար, որոնք ընկերությունը ներդրել է շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ ունեցող ավելի քան 300 ընկերությունում`աշխարհի շուրջ 80 երկրում: 

 

Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամ (GCPF)

Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը Լուքսեմբուրգի օրենսդրության համաձայն գործող ներդրումային ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է զարգացող երկրներում ցածր ածխածնային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերի համար բավարար ֆինանսավորման ապահովմանը:  Այն հիմնադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, KfW Entwicklungsbank-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2009 թ-ին` որպես պետություն-մասնավոր գործընկերություն: Կատալիտիկ կապիտալը տրամադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Միացյալ Թագավորության բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի և Դանիայի զարգացման համագործակցության ընկերության կողմից: Այլ մասնավոր և պետական ներդրողների թվում են ASN բանկը, Ärzteversorgung Westfalen-Lippe-ն, FMO-ն, OeEB-ը, Sparkasse Bremen-ը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Heilsarmee-ն:

 

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Թարմացված է առ 16.12.2021 թ., 16:48
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: