HERE AND BEYOND
«Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հայտարարում է «Դարձիˊր փոփոխությունը» մրցույթ ուսանողների համար, որի շրջանակում ուսանողները կարող են ներկայացնել փոփոխություն կատարելուն, կյանքի բարելավմանը և նորարար լուծումներին ուղղված նախագծեր, որոնցից լավագույնները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից:

Մրցույթի շրջանակում նախագիծ կարող են ներկայացնել 4-6 հոգուց բաղկացած թիմերը, որոնց յուրաքանչյուր մասնակից Մրցույթի շրջանակում հայտ ներկայացնելու պահին պետք է միաժամանակ հանդիսանա․

Ա․ ՀՀ քաղաքացի, 

Բ․ Հայաստանի կամ արտերկրի բուհի ուսանող,

Գ․ Ամերիաբանկի Visa Student քարտապան:

Մրցույթի շրջանակում դիտարկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել նախագծեր, որոնք միտված են մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության ոլորտում, տնտեսության համար դրական փոփոխություն բերելուն:

Նախապատվություն է տրվելու այն նախագծերին, որոնք կներառեն նորարարական և արդյունավետ լուծումներ: 
 

Մրցույթին մասնակցել ցանկացող 4-6 հոգուց բաղկացած ուսանողների խումբը պետք է մինչև 2022թ. հունվարի 31-ը` Երևանի ժամանակով 16:00, ներկայացնի իր նախագիծը` լրացնելով հետևյալ օնլայն հայտը` https://ameriabank.am/student-idea-pool

Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով: 
 

Առաջին փուլում նախագծի ժյուրին ծանոթանալու է դիմումներին և քվեարկելու է յուրաքանչյուրի համար: 2-րդ փուլ են անցնելու առավելագույն միավոր ստացած 10 նախագծերը:

Երկրորդ փուլ անցած հաղթողների/թիմերի անունները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում մինչև 2022թ.  փետրվարի 15-ը ներառյալ:
 

Երկրորդ փուլ անցած խմբերը պետք է ներկայացնեն իրենց նախագիծը մինչև 10 րոպեանոց ելույթով (բանավոր և պրեզենտացիայի միջոցով) 2022թ. փետրվարի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 13:00-ին, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում, որից հետո ժյուրիի փակ քվեարկության հիման վրա վերոնշյալ նախագծերից/հայտերից մրցութային հանձնաժողովի ձայների մեծամասնությամբ կընտրվի մրցույթի հաղթողը: 
 

Մրցույթն ունենալու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված մինչև 10 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրի:
 

Ուշադրություն. գնահատումն իրականացվելու է Մրցութային հանձնաժողովի անդամների կողմից նրանց անձնական համոզմունքով։
 

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2022թ. փետրվարի 25-ին` Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, և կհրապարակվեն Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
 

Մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ ստացած լավագույն նախագիծը կարժանանա 3 մլն ՀՀ դրամ մրցանակի (առանց հարկերի և այլ վճարների):
 

Լավագույն 5-յակում հայտնված բոլոր նախագծերի մասնակից խմբերը կստանան 100.000 դրամ պարգևավճար (առանց հարկերի և այլ վճարների):
 

Մրցույթի մասնակցությունն անվճար է։

Թարմացված է առ 30.11.2021 թ., 15:08
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: