|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի և Ավստրիական Զարգացման Բանկի համատեղ մամուլի ասուլիսը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ապրիլի 28-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի ֆինանսավորման» համաժողովին:
Ասուլիսին մասնակցում էին Ավստրիական Զարգացման Բանկի (OeEB) Տնօրինության խորհրդի անդամ Անդրեա Հագմանը, Ավստրիական Դաշնային տնտեսական պալատի ԱՊՀ տարածաշրջանի տնօրեն Հայնց Վալտերը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Զարգացման դեպարտամենտի էներգախնայողության և տեխնիկական նորմատիվերի բաժնի պետ Հայկ Բադալյանը և Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Համաժողովի հիմնական նպատակը արդյունաբերության տարբեր ճյուղեր ներկայացնող 18 ավստրիական ընկերություններից կազմված գործարար պատվիրակության և հայկական ձեռնարկություններիղ B2B (Բիզնեսը բիզնեսի համար) ձևաչափով համագործակցությունների հիմնումը և դրանց հետագա զարգացումն է:
Թարմացված է առ 28.04.2014 թ., 17:07
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|