HERE AND BEYOND
Ո՞ր մասնաճյուղերն են գործելու առաջիկա հանգստյան օրերին
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդներ, 

Տեղեկացնում ենք, որ առաջիկա ոչ աշխատանքային օրերին` սեպտեմբերի 20-ին և 21-ին, գործելու են Ամերիաբանկի ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող բոլոր մասնաճյուղերը` «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Քոչար», «Նոր Նորք», «Մաշտոց» և «Դալմա»

Հայտնենք, որ շաբաթ օրը` սեպտեմբերի 25-ին, կգործեն Ամերիաբանկի բոլոր մասնաճյուղերը:

Ձեր քարտի հետ կապված հրատապ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով:

Նշված օրերին 24/7 ռեժիմով կգործեն Կոնտակտային Կենտրոնը, ինչպես նաև Zangi հավելվածը: Վարկերի մարումները, կոմունալ վճարումները և ֆիզիկական անձանց ներբանկային փոխանցումները կկատարվեն օնլայն ռեժիմով նույն օրը: Մյուս բոլոր գործարքները կմշակվեն և դրանց համապատասխան ընթացք կտրվի հաջորդող առաջին աշխատանքային օրը՝  22.09.2021թ-ին:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում:

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար: 

Թարմացված է առ 17.09.2021 թ., 15:00
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: