HERE AND BEYOND
«Ամերիաբանկ» ՓԲԸ արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ` համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների:

Մրցույթի հայտերն ընդունվում են «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 9 հասցեում, սկսած 2014թ. ապրիլի 28-ից մինչև 2014թ. մայիսի 29-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00:

Աուդիտորները մրցութային առաջարկությունները պետք է ներկայացնեն 2 /երկու/ փաթեթով`սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերվող առաջարկությունները:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է /հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`

  •  աուդիտորի` ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը),
  •  աուդիտորի աշխատանքային փորձը,
  •  աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակը,
  •  աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները,
  •  աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,
  •  աուդիտի ընդգրկման բնագավառները:


Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:

Աուդիտորական աշխատանքները պետք է ներառեն`

  •  2014թ. տարեկան ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը թեսթային հիմունքներով,
  •  2014թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
  •  ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում,
  •  Աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ բանկի ղեկավարությանը) կազմում:


Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները, ինչպես նաև ընտրանքային կարգով Բանկի կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող հաշվետվությունները:

Աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետը 50 օրացուցային օր է` հաշվված աուդիտը սկսելու օրվանից:

Բանկի ղեկավարությանն ուղղված նամակի ներկայացման ժամկետը 15 /տասնհինգ/ օրացուցային օր է` հաշվված աուդիտորական եզրակացության ներկայացման օրվանից:

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված Աուդիտի ստանդարտներին, հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2014թ. հունիսի 06-ին: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:

Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:

Աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով, որին կարող եք ծանոթանալ www2.ameriabank.am կայքում կամ դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ ք.Երևան, Գրիգոր Լուսավորչի 9, հեռ. /010/ 561111:

Թարմացված է առ 25.04.2014 թ., 18:18
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: