HERE AND BEYOND
Վաղաժամկետ մարումների կրեդիտավորման ծախսերի վերադարձ սպառողական վարկերի գծով 
Մամուլի կենտրոն

Հարգելիˊ հաճախորդ, 

Եթե Դուք սպառողական վարկերի (այդ թվում` ապառիկ ֆինանսավորման) վաղաժամկետ մարումներ եք իրականացրել 16.08.2019թ.-ից հետո, ապա Ամերիաբանկն իրականացնում է  վաղաժամկետ մարման արդյունքում վերահաշվարկված գումարների վերադարձ այդ վարկերի գծով: Գումարների վերադարձը կատարվելու է երկու եղանակով.

Եթե ունեք հաշվեհամար Ամերիաբանկում, վերահաշվարկված գումարը կմուտքագրվի Ձեր բանկային հաշվին մինչև տարեվերջ` 31.12.2021թ

Եթե Ամերիաբանկում չունեք հաշվեհամար, ապա վերահաշվարկված գումարը հասանելի կլինի սկսած 08.01.2022թ.-ից, որի նպատակով  խնդրում ենք նշված ժամկետից հետո անձը հաստատող փաստաթղթով դիմել Բանկի որևէ մասնաճյուղ: 

Գումարների վերադարձման կարգի վերաբերյալ հավելյալ մանրամասները կամ թարմացումները ըստ անհրաժեշտության կներկայացնենք լրացուցիչ հրապարակումներով: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Թարմացված է առ 01.09.2021 թ., 17:55
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: