HERE AND BEYOND
Հայտարարություն
Մամուլի կենտրոն

Հարգելի՛ հաճախորդներ, 

Տեղեկացնում ենք, որ տարածում են գտել զեղծարարական մեթոդներ, որոնց միջոցով երրորդ անձինք նպատակ են հետապնդում անօրինական կերպով տիրանալու ձեր քարտային տվյալներին և որպես վերջնանպատակ՝ ֆինանսական միջոցներին: 

Հոգալով ձեր ֆինանսական անվտանգության մասին՝ հիշեցնում և խնդրում ենք չպատասխանել կասկածելի զանգերին, էլեկտրոնային նամակներին, հաղորդագրություններին և հետևել անվտանգության կանոններին՝

  • Երբեք երրորդ անձանց մի՛ հայտնեք Ձեր քարտային տվյալները` մասնավորապես՝ քարտի դիմերեսի 16 նիշը, քարտի վավերականության ժամկետը, դարձերեսին նշված CVV կոդը, քարտի PIN-կոդը:
  • Մի՛ ուղարկեք Ձեր բանկային/անձնական  տվյալները էլ. փոստի կամ messenger հավելվածների միջոցով կամ հեռախոսով, անգամ եթե զանգահարողը կամ այլ ուղիներով կապ հաստատողը ներկայանում է որպես Ամերիաբանկի աշխատակից և տրամադրում է հետադարձ կապի համար միջոց /հեռախոսահամար կամ էլ. հասցե/: 
  • Կասկածելի նամակ կամ զանգ ստանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ +37410561111 հեռախոսահամարով, գրել նամակ Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ ուղարկել էլեկտրոնային նամակ ameriabank@ameriabank.am էլ հասցեին:

Եղե'ք ուշադիր և զգոն

Ձեր Ամերիաբանկ

Թարմացված է առ 20.08.2021 թ., 17:41
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: