HERE AND BEYOND
Ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմանների փոփոխություն
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ծառայությունների մատուցման հիմնական պայմաններում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 27․08․2021թ.-ից: Փոփոխությունները գործելու են նշված պայմաններին նախատեսված որևէ ընդունելի եղանակով միանալու կամ այդ առնչությամբ Ձեր համաձայնությունը գրավոր հաստատելու հիմքով:

Վերը նշված փաստաթղթի նոր խմբագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ, որտեղ փոփոխությունները նշված են կանաչ գույնով: 

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել «Ամերիաբանկ» ՓԲԸ պաշտոնական կայք` www.ameriabank.am, կամ ցանկացած մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Հարգանքով՝

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Թարմացված է առ 16.08.2021 թ., 18:03
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: