|
|
HERE AND BEYOND
|
|
|
Կոնտակտային կենտրոնի ծրագրային ապահովման ներդրման գնանշման հրավեր IT-0821
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը հրավիրում է համապատասխան մասնագիտացում ունեցող ընկերություններին կոնտակտային կենտրոնի ծրագրային ապահովման ներդրման գնանշմանը:
Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել tenders@ameriabank.am հասցեին էլեկտրոնային տարբերակով: Առաջարկը պետք է ներառի ստորև նշված ֆայլերը`
-
Բովանդակություն (Executive Summary)
-
Մասնակցի կազմակերպության տվյալները
-
Առաջարկվող լուծման համառոտ ակնարկ;
-
Առաջարկվող լուծման կառուցվածքի, տեխնիկական մանրամասների և ֆունկցիոնալի ակնարկը
-
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ սարքավորումները և այլ համակարգերը
-
Առաջարկի իրականացման նախագծի և թիմի ակնարկը
-
Վերապատրաստում, աջակցություն և սպասարկում
-
Կոմերցիան առաջարկ, որը պետք է ներառի`
-
Գնային առաջարկը ներկայացնել պետք է հաշվի առնել, որ ոչ ռեզիդենտ ընկերությունները գնային առաջարկն պետք է ներկայացնեն ԱՄՆ դոլարով ներառյալ վաճառող երկրի բոլոր հարկերը (առկայության դեպքում), իսկ ՀՀ-ում գրանցված ընկերությունները ՀՀ դրամով (ներառյալ բոլոր հարկերը): Կոմերցիոն առաջարկը պետք է ներառի`
-
Լիցենզիայի գինը և սխեման, եթե կիրառելի է
-
Նախագծի իրականացման ծախսերը
-
Նախագծի իրականացման համար մատուցվող ծառայությունների արժեքը
-
Համապատասխան փորձառություն ունեցող աշխատակիցների ինքնակենսագրականները;
Տեխնիկական կամ այլ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Տաթևիկ Ավանեսյանին` Tatevik.Avanesyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010 561111 հեռախոսահամարով։
Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համար:
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 11/08/2021թ.` ժ 18:00-ն:
Ավելի մանրամասն փաթեթին կարող եք ծանոթանալ ներբեռնելով կից ֆայլը:
Թարմացված է առ 30.07.2021 թ., 17:37
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|