HERE AND BEYOND
Ծանուցում
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ֆիզիկական անձանց ավանդների և խնայողական հաշվի նկարագրություն և տոկոսադրույքներ» փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, որոնց մանրամասները ներկայացնում ենք ստորև`

  1. Բարձրացել են 91 և ավել օր ժամկետով ՀՀ դրամով ժամկետային ավանդների տոկոսադրույքները: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու են սույն թվականի օգոստոսի 5-ից երկարաձգվող և նոր կնքվող ավանդների վրա:
  2. Բարձրացել է ՀՀ դրամով խնայողական հաշվի տոկոսադրույքը: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից  և տարածվելու է խնայողական հաշիվների մնացորդի` սույն թվականի օգոստոսի 5-ից հաշվարկվող տոկոսադրույքների վրա:
  3. Ավելացման հնարավորություն ունեցող ՀՀ դրամով ավանդների դեպքում ավանդի գումարը կարող է համալրվել ավանդի ներդրման պահին ավանդի գումարի առավելագույնը 50%-ի չափով` նախկին 30%-ի փոխարեն: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու է նաև գործող ավանդների վրա:
  4. Կուտակման հնարավորությամբ ՀՀ դրամով ավանդի դեպքում ավանդի գումարը կարող է ավելացվել առավելագույնը 40 մլն ՀՀ դրամի չափով` նախկին 10 մլն ՀՀ դրամի փոխարեն: Ավանդի գումարը հնարավոր չի լինելու ավելացնել ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 ամիսներին: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու սույն թվականի օգոստոսի 5-ից և տարածվելու են նաև գործող ավանդների վրա:

Ֆիզիկական անձ հաճախորդների` ՀՀ դրամով ժամկետային ավանդների և խնայողական հաշվի պայմանների տեղեկատվական նոր ամփոփագրերը ներկայացված են ստորև, որտեղ փոփոխություններն ընդգծված են կանաչ գույնով:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www.ameriabank.am ) «Սպասարկման ցանց» բաժնում: 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով՝

Ամերիաբանկ 

Թարմացված է առ 16.07.2021 թ., 15:03
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: