HERE AND BEYOND
Ստացի՛ր փոխանցում արտերկրից` ցանկացած Visa քարտից քո Visa քարտին
Մամուլի կենտրոն

Միայն 3 օր ստացի՛ր 5,000 դրամ քեշբեք (հետվերադարձ)՝ Visa Direct փոխանցում ստանալու դեպքում՝ անկախ փոխանցված գումարի մեծությունից։ 

Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում:  Արշավն ուժի մեջ է 2021թ․ հունիսի 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին: 

Արշավի հիմնական պայմանները․

 

1.           Արշավը կիրառելի է և քեշբեք կարող են ստանալ միայն այն Visa քարտապանները, որոնք 2020թ․ ապրիլի 26-ից մինչև 2021թ. հունիսի 29-ը ներառյալ ժամանակահատվածում չեն ստացել քարտից քարտ Visa Direct փոխանցում:

2.           Արշավի շրջանակում Visa յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ քեշբեք միայն մեկ անգամ: 

3.           Արշավի շրջանակում վճարման ենթակա քեշբեքը կվճարվի ս․թ․ հուլիսի 26-ին հաջորդող 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում:

4.           Քեշբեքի վճարումը կիրականացվի այն քարտային հաշվեհամարին, որին ստացվել է քարտից քարտ Visa Direct փոխանցումը: Այն դեպքում, երբ նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին կլինի փակված կամ փոխանցումը ստացված կլինի արտարժույթային քարտային հաշվին, ապա քեշբեքը կփոխանցվի քարտապանի` Բանկում գործող այլ դրամային հաշվեհամարին, իսկ այլ գործող  դրամային հաշիվ չունենալու դեպքում քեշբեքը չի վճարվի:  

Թարմացված է առ 25.06.2021 թ., 17:36
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: