HERE AND BEYOND
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» 
Մամուլի կենտրոն

S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:

Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ:

Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը պայմանավորված է 2021թ. Հայաստանում մակրոտնտեսական և բանկային միջավայրի որոշակի կայունացմամբ: S&P-ի գնահատմամբ` Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2021թ. կգրանցի աճ 2.5%-ով, իսկ 2022-2023թթ.` 4.5%-ով:  

S&P-ի կարծիքով` Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով վերականգնվող մակրոտնտեսական միջավայրը և բանկի ապրանքանիշի ճանաչելիությունը տեղական շուկայում, պրոֆեսիոնալ ղեկավարների թիմը, թվայնացման ռազմավարությունը և կորպորատիվ կառավարումը:

Կայուն հեռանկարն արտացոլում է S&P-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի բավարար իրացվելիությունը, ռիսկերի խելամիտ կառավարումը և վստահելի ապրանքանիշը հնարավորություն կտան նրան դիմակայելու ապագա հնարավոր մարտահրավերներին:

Թարմացված է առ 14.06.2021 թ., 17:24
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: