HERE AND BEYOND
«Ամերիաբանկ» ՓԲԸ համար կրտսեր դիզայների ծառայությունների գնանշում MKTG-0521
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ազատ գրաֆիկով աշխատող (Freelancer) դիզայների օգնական, որի կողմից կիրականացվեն հետևյալ ընթացիկ աշխատանքները. 

 

իրականացված կոնցեպտների ադապտացիա տարբեր թվային հարթակների և մարքեթինգային այլ կրիչների համար,

ծավալուն նյութերի էջակալումներ և դիզայնի ադապտացիա` եղած ձևանմուշների հիման վրա, օրինակ` հաշվետվություններ, պրեզենտացիաներ և այլն,

ոչ կոնցեպտուալ դիզայն` եղած ձևանմուշների, բրենդբուքի և/կամ դիզայների կողմից տրված չափանիշների հիման վրա,

մարքեթինգային փոքր և միջին արշավների դիզայն`  եղած կոնցեպտների հիման վրա,

տարատեսակ նյութերի, սարքավորումների բրենդավորում, 

դիզայներական այլ աշխատանքներ, 

օգնել դիզայներին ընթացիկ աշխատանքներում:

 

Մասնակցի առաջարկը պետք է ներառի՝

 

1. կոմերցիոն առաջարկ (ամսական ֆիքսված գումար, ՀՀ դրամ` ներառյալ ամսական պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումները և դրոշմանիշային վճարը /առանց ՀՀ եկամտային հարկի/),

2. համապատասխան ծառայությունների փորձ.

- պորտֆոլիո,

- ցանկալի է 2 և ավել տարվա դիզայներական փորձի առկայություն: 

 

Ընտրված մասնակցի հետ կկնքվի պայմանագիր 3 ամիս փորձաշրջանի պայմանով, որի բարեհաջող ավատից հետո պայմանագիրը կերկարաձգվի ևս 9 ամսով: Հետագայում պայմանագիրը, պայմանավորված աշխատանքի արդյունքներով, հնարավոր է երկարաձգվի::

 

Պայմանագրի և գաղտնիության պահպանման համաձայնագրի (NDA) ձևանմուշները կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` Պայմանագրի ձև և NDA:

 

Խնդրում ենք նաև ծանոթանալ Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին ընկերությունները կամ անձինք պետք է տեղեկացնեն Ամերիաբանկ ՓԲԸ-ին մինչև գնման գործընթացի իրականացումը: Նշված իրավիճակում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից և ընդունելի` Ամերիաբանկ ՓԲԸ-ի համար: 

Առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով tenders@ameriabank.am հասցեով:

 

Մանրամասների և տեխնիկական հարցերի դեպքում խնդրում ենք դիմել գնումների ավագ մասնագետ Լիլիթ Մեժլումյանին` Lilit.Mezhlumyan@ameriabank.am էլ. հասցեով կամ զանգահարելով 010-561111 հեռախոսահամարով։

 

Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 10/06/2021 թ. ժ 18:00-ն

 

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

ք. Երևան, 0010, Վ. Սարգսյան 2

Թարմացված է առ 31.05.2021 թ., 16:39
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: