HERE AND BEYOND
Գնանշման հրավեր
Մամուլի կենտրոն

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն հրավիրում է գնանշման` սերվերային սենյակի ինժեներական համակարգերի և անխափան սնուցման սարքերի սպասարկման ծառայություններ մատուցող ընկերություն ընտրելու նպատակով: 

 

Գնանշման մասնակցության հետաքրքրվածություն ցուցաբերած ընկերությունները կարող են ստանալ համապատասխան տեխնիկական առաջադրանքը՝ ուղարկելով նամակ tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին, այնուհետ ստորագրելով գաղտնիության համաձայնագիր: 

Տեխնիկական առաջադրանքին ծանոթանալուց և գաղտնիության համաձայնագիրը ստորագրելուց հետո անհրաժեշտ է առաջարկների էլեկտրոնային տարբերակն ուղարկել  tenders@ameriabank.am էլ.փոստի հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով 

IT-05/21_Data Center Support Services

 §ԱՄԵՐԻԱԲԱՆԿ¦ ՓԲԸ պահանջներին առավելագույնս բավարարող մասնակցի հետ կկնքվի բանկի կողմից սահմանված պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագիր 2 տարի ժամկետով:

Պայմանագրի ձևանմուշը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով: Խնդրում ենք ծանոթանալ առաջարկին և նկատառումներ ունենալու դեպքում առաջարկի հետ ներկայացնել պատասխան նամակով: 

Խնդրում ենք ծանոթանալ նաև Conflict of Interests ֆայլին և հաշվի առնել, որ ընկերությունները կամ անձինք առկա կամ հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին պետք է տեղեկացնեն Ամերիաբանկին մինչև գնման գործընթացի իրականացումը: Այդ դեպքում վերջիններս չեն կարող մասնակցել գնման գործընթացին` բացառությամբ, երբ այն բացահայտված կլինի նրանց կողմից, և ընդունելի` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի համար:

 

Շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00:

 

 Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ.-ի հունիսի 3-ը` ժ.16:00-ն:

 

§Ամերիաբանկ¦ ՓԲԸ

ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 2

Հեռ.` (374-10) 56-11-11

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Մերի Գևորգյանին (գնումների մասնագետ)

Թարմացված է առ 24.05.2021 թ., 16:23
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: