HERE AND BEYOND
Visa Direct փոխանցումներ 
Մամուլի կենտրոն

Քո Visa քարտին ցանկացած Visa քարտից ստացի՛ր գումար արտասահմանից և ստացի՛ր քեշբեք 1000 ՀՀ դրամ: 


Արշավին կարող են մասնակցել ցանկացած տեսակի Visa քարտի քարտապանները՝ ստորև ներկայացված հիմնական պայմաններին համապատասխանելու պարագայում: 


Արշավն ուժի մեջ է 2021 թվականի ապրիլի 26-ից մինչև 2021 թվականի հուլիսի 26-ը ներառյալ: 



Արշավի  հիմնական պայմանները․


1. Քեշբեք կարող են ստանալ միայն Visa քարտապանները, որոնք արշավի մեկնարկի օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում չեն ստացել քարտից քարտ Visa Direct փոխանցում:


2. Արշավի ընթացքում քեշբեքը հասանելի է Visa յուրաքանչյուր քարտապանին միայն մեկ անգամ: 


3. Քեշբեքը կվճարվի համաձայն այս  ժամանակացույցի`


2021թ․ ապրիլի 26-ից մայիսի 26-ը  ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած քարտապաններին` մայիսի 26-ին հաջորդող 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում,


2021թ․ մայիսի 27-ից հուլիսի 26-ը ներառյալ` քարտից քարտ Visa Direct փոխանցում ստացած քարտապաններին՝ հունիսի 26-ին հաջորդող 10/տասը/ աշխատանքային օրվա ընթացքում:


4. Քեշբեքի վճարումը կիրականացվի այն քարտի հաշվեհամարին, որին ստացվել է քարտից քարտ Visa Direct փոխանցումը: Այն դեպքում, երբ նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին կլինի փակված կամ փոխանցումը ստացված կլինի արտարժույթային քարտային հաշվին, ապա քեշբեքը կփոխանցվի քարտապանի` Բանկում գործող այլ դրամային հաշվեհամարին, իսկ  այլ գործող դրամային հաշիվ չունենալու դեպքում քեշբեք չի տրամադրվի:  

 

Հարց ու պատասխան

 

  • Ինչպե՞ս ստանալ գումար արտերկրից Visa Direct քարտից քարտ փոխանցման միջոցով:

Visa քարտապանները կարող են կատարել փոխանցում Ամերիաբանկի Ձեր Visa քարտին իրենց բանկի Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերի և/կամ կայքի միջոցով: Գումարը փոխանցելու համար պարզապես անհրաժեշտ է լրացնել վճարային քարտի համարը, քարտապանի անուն-ազգանունը և հաստատել գործարքը: Սովորաբար փոխանցումը կատարվում է, և գումարը քարտին ակտիվանում է մի քանի րոպեների ընթացքում: Գործարքը հնարավոր է կատարել ցանկացած օր և օրվա ցանկացած ժամի:

 

  • Որքա՞ն է կազմում փոխանցման միջնորդավճարը:

Փոխանցման միջնորդավճարը սահմանվում է փոխանցողի բանկի կողմից: Միջինում այն կազմում է փոխանցվող գումարի 1%-ը:

 

  • Կարելի՞ է փոխանցել քարտի համարն այլ անձի:

 

Միանգամայն անվտանգ է փոխանցել ձեր Visa քարտի համարը Visa Direct քարտից քարտ փոխանցման միջոցով Ձեզ գումար փոխանցելու նպատակով: Ոչ մի դեպքում չի կարելի այլ անձանց տրամադրել քարտի այլ մանրամասներ, ինչպիսիք են` PIN ծածկագիրը և CVV2/CVC2 կոդն, քանի որ այդ տվյալներին հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր կլինի գումար ելքագրել Ձեր վճարային քարտից:


Թարմացված է առ 14.07.2021 թ., 16:11
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: