HERE AND BEYOND
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՈԼԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ /ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ/ ԱՎԱՐՏԻ ՕՐՎԱ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 
Մամուլի կենտրոն

2021 թվականի ապրիլի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի (այսուհետ՝ Պարտատոմսեր) թողարկման և տեղաբաշխման վերջնական պայմաններում (այսուհետ` Վերջնական պայմաններ) տեղի է ունեցել փոփոխություն. տեղաբաշխման ավարտի օրը սահմանվել է ս.թ. ապրիլի 30-ը, նախկինում սահմանված ս.թ. հունիսի 22-ի փոխարեն: Թողարկման և տեղաբաշխման մյուս բոլոր պայմանները մնացել են անփոփոխ.

 

ԴԱՍԸ

Անվանական արժեկտրոնային

ԱՄՏԾ

AMAMRBBM3ER9

ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

100 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ

20,000,000 ԱՄՆ դոլար

ՔԱՆԱԿԸ

200,000 հատ

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

30 ամիս

ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

4,5 %

ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

3 ամիս պարբերականությամբ

ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

 

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. մարտի 19-ի Թիվ N 1/156Ա որոշմամբ: 
 
Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացումների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների նոր խմբագրությունը հրապարակվել են «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` ինտերնետային կայքում` հետևյալ հղմամբ
 
Տեղեկացնում ենք նաև, որ մինչև ս.թ. ապրիլի 27-ը ներառյալ Պարտատոմսերից ձեռք բերած անձինք ցանկության դեպքում կարող են իրենց կողմից ձեռք բերված Պարտատոմսերը հետ վաճառել  «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ը (այսուհետ` Հետգնման պահանջ): Ֆիզիկական և իրավաբանական անձինք Հետգնման պահանջը ներկայացնում են գրավոր եղանակով մինչև ս.թ. մայիսի 11-ը ներառյալ՝ ներկայացնելով համապատասխան հայտը: «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից հետգնումն իրականացվելու է Պարտատոմսերի անվանական արժեքով (ներառյալ փաստացի հետգնման օրվա դրությամբ կուտակված արժեկտրոնային եկամուտը) Հետգնման պահանջը ներկայացնելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
 
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
 
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը ներառյալ պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043100494501 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում: Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար պարտատոմսի գինը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ

ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
ՀՀ, ք. Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 2
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` CapitalMarkets@ameriabank.am 
Կայք-էջ`   www2.ameriabank.am
Թարմացված է առ 27.04.2021 թ., 13:29
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: