HERE AND BEYOND
Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և  բնութագրում է  գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը: 

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարևորել են  Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները: 

Ամերիաբանկը ևս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները: 

Նշենք նաև, որ Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի հետ իր համագործակցությունը միջազգային փոխանցումների ոլորտում սկսել է վերջին մի քանի տարիներին: Մրցանակը վկայում է նաև այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի մասին: 

Ամերիաբանկի միջազգային փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Թարմացված է առ 30.03.2021 թ., 18:02
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: