HERE AND BEYOND
Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի
Մամուլի կենտրոն

«Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 28-րդ մրցանակաբաշխության ընթացքում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Լավագույն բանկ 2021թ.» անվանակարգում: Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Բանկի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու հնարավորությունները: 

«Այս տարվա գնահատականներն ու մրցանակները ավելի կարևոր և արժեքավոր են, քան դրանք երբևիցե եղել են մրցանակաբաշխության 28 տարվա պատմության մեջ, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհի տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցությամբ», – նշել է  Global Finance-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: Նրա խոսքով. «Ողջ աշխարհում բանկերն առանցքային դեր են խաղում տնտեսության վերականգնման գործում: «Լավագույն բանկ» մրցանակները մատնանշում են այն բանկերին, որոնք առաջատարն են աճի, զարգացման և նորարար լուծումների մշակման գործում»:  

Մրցանակաբաշխության կազմակերպիչները նշում են նաև, որ այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք ստեղծված իրավիճակում հոգատար վերաբերմունք ցուցաբերեցին հաճախորդների հանդեպ` արագ որոշումներ կայացնելով նրանց խնդիրների լուծման համար: Բացի այդ, մրցանակակիր բանկերը առանձնանում են նրանով, որ արձանագրել են լավ արդյունքներ` հիմք դնելով հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար: 

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մեզ համար մեծ պատիվ ու հպարտություն է հատկապես այս տարի արժանանալ Global Finance-ի «Տարվա լավագույն բանկ» հեղինակավոր մրցանակին: Չնայած նախորդ տարի մեր առջև ծառացած դժվարություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվեց աշխատել արդյունավետ և կայունություն պահպանել: Մենք շարունակելու ենք անել ավելին` մեր յուրաքանչյուր քայլով անընդմեջ զարգացնելով  ու բարելավելով մեր գործունեությունը բոլոր ուղղություններով»: 

Նշենք նաև, որ մրցանակը շնորհվել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի են առնվել Բանկի շուկայում ունեցած մասնաբաժինը, ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, կիրառվող նորարարական լուծումները, բանկի համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: 

Մրցանակաբաշխության մանրամասներին ինչպես նաև հաղթողների ամբողջական ցանկին ծանոթացեք այստեղ

Թարմացված է առ 24.03.2021 թ., 18:07
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: