HERE AND BEYOND
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վճարային քարտին կից տրամադրվող Ստիկերի տարեկան սպասարկման վճարը փոխվել է և տարեկան 5,000 ՀՀԴ-ի փոխարեն դարձել է 3,000 ՀՀԴ
Մամուլի կենտրոն

Հարգելի´ հաճախորդ,

 

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ վճարային քարտերի սպասարկման պայմաններով և օգտագործման կանոններով նախատեսված վճարային քարտին կից տրամադրվող Ստիկերի տարեկան սպասարկման վճարը փոխվել է և տարեկան 5,000 ՀՀԴ-ի փոխարեն դարձել է 3,000 ՀՀԴ: Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սույն թվականի մարտի 29-ից և տարածվելու է այդ օրվանից նոր բացվող և գործողության ժամկետի վերջում վերաթողարկվող ստիկերների վրա:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ֆիզիկական անձ հաճախորդների քարտերի սակագները ներկայացված են ստորև, որտեղ փոփոխությունները նշված են կանաչ գույնով`

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով կամ այցելել  Բանկի մոտակա մասնաճյուղ: Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքի (www2.ameriabank.am) «Սպասարկման ցանց» բաժնում: 

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

 

Հարգանքով՝

Ամերիաբանկ 

Թարմացված է առ 23.03.2021 թ., 12:30
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: